ԵԽԽՎ նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

493071622-1222294313239409-5504092021738712756-n-1024x769-770x_

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Այսօր՝ ապրիլի 24-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Եվրոպայի խորհրդում մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հետ այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-գրել է նա։