Երևանում «Tesla»-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում. կա տուժած

screenshot-2025-04-23-113507-770x_

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Սոս Մանուկյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին, ապա անցել կանաչ գազոնի վրայով և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

You may have missed