Անբարենպաստ պայմանների հետևանքով ձևավորվել է օդի ֆոնային բարձր աղտոտվածություն

0
image_750x_676c3ecc7697c

Անբարենպաստ օդերևութաբանական պայմանների հետևանքով տարածաշրջանում ձևավորվել է օդի ֆոնային բարձր աղտոտվածություն, որի կենտրոնը Արարատյան գոգավորության ցածրադիր հատվածներն են։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Այստեղ հաստատվել է ջերմային շրջադասություն (ինվերսիա), որի հետևանքով սառը օդը կուտակվել է ռելիեֆի գոգավոր հատվածներում։ Դրա հետևանքով օդում փոշու մասնիկները կուտակվել են մթնոլորտի ստորին շերտերում և աղտոտվածությունն ավելացել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով