Էդ ի՞նչ hարձակnւմ էր վրաս, Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել. Վարդան Ղուկասյան
Գյումրու նորըտնիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունն է մեկնարկել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն ունի 14 մանդատ ինչպես անդրանիկ այնպես էլ այս նիստին ներկա չէ:
Վարդան Ղուկասյանը նախքան երդմանակալության մեկնարկն անդրադարձավ իր հայտարարությանը՝ դեմ չէ միութենական պետությանը, որ մեծ քննարկումների առիթ է դարձել:
«Էդ ի՞նչ հարձակում եք կատարել վրաս, մենք անկախության հարցը քննարկել ե՞նք: Ո՞վ կարող է Հայաստանի անկախության մասին մի բան ասել: Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել: Օրինակ, կա եվրոպական միություն, միություն, որ պաշտպանի երկիրը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ի Գյումրու ավագանու անդրանիկ նիստում Գյումրու ընդդիմադիր ավագանին 18 ձայնով քաղաքապետ է ընտրել Վարդան Ղուկասյանին:
