Ես ցանկանում եմ, որ Իրանը բարգավաճի, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ. Թրամփ

befunky-collage-2025-04-09t113343032-770x_

ԱՄՆ վարչակազմը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել. Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

 

«Ես ուզում եմ, որ նրանք միջուկային զենք չունենան: Ես ուզում եմ, որ Իրանը լինի գեղեցիկ, մեծ, երջանիկ երկիր: Բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, և մենք շաբաթ օրը կխորհրդակցենք նրանց հետ: Մենք մեծ հանդիպում ունենք նրանց հետ։ Ես ցանկանում եմ, որ Իրանը բարգավաճի, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ»,- ասել է Թրամփը։