Շրջանառության մեջ է դրվել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգելու մասին նախագիծ․ Բաբկեն Թունյան

18273616-0-0-1600-901-1920x0-80-0-0-98629e0cc6264d0f3a880b3bdffa93db-770x_

Շրջանառության մեջ է դրվել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգելու նախագիծ։ Այս մասին հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը․

«Շրջանառության մեջ եմ դրել նախագիծ, որով նախատեսվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել։

Մասնավորապես, մայիսի 1-փոխարեն.

-այս տարի լրացնողները (2024 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 1-ը։

-հաջորդ տարի լրացնողները (2025 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։

-Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը։

Հաշվի առնելով թեմայի հնչեղությունն ու վերջնաժամկետների հետ կապված հարցերը՝ տեղեկացնեմ, որ նախագիծը արտահերթ նիստով և արագացված ընթացակարգով կընդունենք մինչև այս ամսվա վերջ։

Մնացածը մանրամասները կներկայացնենք նիստի ընթացքում»։

You may have missed