Moderna-ն կրճատում է 800 աշխատատեղ՝ պատվաստանյութերի պահանջարկի նվազման պատճառով
Ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է բիզնեսի վերակառուցման շրջանակներում 10% կրճատման՝ մոտ 800 աշխատակցի աշխատանքից հեռացնելու մասին։ Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը։ Նրա խոսքով՝ մինչև 2025 թվականի վերջը աշխատակիցների թիվը կնվազի մինչև 5,000-ից պակաս մարդ, մինչդեռ 2024 թվականի վերջին ընկերությունում աշխատում էր մոտ 5,800 մարդ։
Կրճատումները պայմանավորված են COVID-19 պատվաստանյութի վաճառքից ստացված եկամտի անկմամբ: 2024 թվականին Moderna-ի եկամուտը կազմել է 3,2 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա 6,8 միլիարդ դոլարի համեմատ կրկնակի ցածր է: Զուտ վնասը կազմել է 3,6 միլիարդ դոլար:
Այս նորությունների ֆոնին, ընկերության արժեթղթերի գինը նվազել է2.2%-ով: Վերջին 12 ամիսների ընթացքում Moderna-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 63%-ով՝ հասնելով 12.43 միլիարդ դոլարի:
Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր նոր արտադրանքի, այդ թվում՝ գրիպի, RSV-ի դեմ պատվաստանյութերի և ուռուցքաբանական դեղամիջոցների վրա մշակումը վերաուղղելու ծրագրերի մասին։
