LG-ն ու Samsung-ը դիտարկում են ՌԴ շուկա վերադառնալու տարբերակը

Հարավկորեական LG և Samsung ընկերությունները հայտարարել են ռուսական շուկա հնարավոր վերադարձի մասին այն բանից հետո, երբ պատժամիջոցները չեղարկվեն Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ֆոնին: Այս մասին հայտնում է The Korea Times թերթը։
LG Electronics-ի գործադիր տնօրեն Չո Ջու Վանն ասել է, որ ընկերությունը շարունակում է «զգույշ լինել, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել», սակայն հավելել է. «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, որպեսզի պատժամիջոցների վերացումից հետո կարողանանք վերսկսել աշխատանքը»:
Korea Times-ը նշում է, որ Samsung Electronics-ը նույնպես դիտարկում է Ռուսաստանում իր բիզնեսը վերսկսելու հնարավորությունը։
Պարբերականը պարզաբանում է, որ ռուսական էլեկտրոնիկայի շուկա վերադարձը հեշտ չի լինի, քանի որ թափուր տեղերը զբաղեցրել են Չինաստանից մրցակիցները։
«Շուկայի ուսումնասիրող StatCounter-ի տվյալներով՝ Xiaomi-ի մասնաբաժինը ռուսական շուկայում փետրվարի դրությամբ կազմել է 20,93%, երկրորդը Apple-ն է՝ 29,21%-ով, իսկ Samsung Electronics-ը մնացել է երրորդ տեղում՝ 17,31%-ով»,- նշվում է հոդվածում։