ՍՊՈՐՏ

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ հորիզոնականը 62 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ 24 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել

Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության ներկայացուցիչներ: Ցանկանում եմ տեղեկացնել Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի զբաղեցրած պաշտոնիցս հրաժարականի մասին: Այս որոշումը...

Նյու Յորքում այսօր սկսում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, Հայաստանից մասնակցում է 12 հոգի

Նյու Յորքում այսօր` դեկտեմբերի 26-ին, մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարին կմասնակցեն նաև Հայաստանի 12 պատվիրակ: Այս...