BBC-ն փակում է Բաքվում իր գրասենյակը

67b732619f35e67b732619f35f174005923367b732619f35c67b732619f35d-770x_

BBC-ն Ադրբեջանի կառավարության առաջարկով մտադիր է փակել Բաքվում BBC News ադրբեջանական գրասենյակը: Այս մասին հայտնում է  APA գործակալությունը՝ հղում անելով BBC-ի այսօր հրապարակած հայտարարությանը։

Հրապարակման մեջ ասվում է, որ ընկերությունը որոշել է փակել գրասենյակը Բաքվում Ադրբեջանի կառավարությունից բանավոր հանձնարարականներ ստանալուց հետո։

Ինչպես հաղորդվում է, BBC-ի ադրբեջաներեն ծառայությունը գործում է 1994 թվականից։