Ընդդեմ բոլորի.ի՞նչ խնդիր է լուծում Քոչարյանը

Համապատասխան շրջանակների կողմից այժմ ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ինչ ապագա կարող է ունենալ Քոչարյանի կողմից  նոր ստեղծվելիք կուսակցությունը, որի մասին նա հայտարաել էր «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում: Ամենահետաքրքրական հարցն այս դեպքում, թերևս, այն է, թե Քոչարյանի ինչին է պետք ստեղծել կուսակցություն  այն պարագայում, երբ հեղափոխությամբ պայմանավորված՝ Հայաստանում այլընտրանքային գրեթե բոլոր ուժերի քաղաքական հնարավորություններն այսօր հավասարեցված են զրոյի: Քոչարյանի հույսը Փաշինյանի ապագա սայթաքումնե՞րն են, գերտերությունների ուշադրությանն արժանանա՞լը, թե՞ իրականում  խնդիրն ընդամենը «ջրի երեսին մնալու», մոռացված չլինելու մեջ է՝ հաշվի առնելով հատկապես մարտի 1-ի գործն ու դրանում նկատվող երանգները: Գուցե կուսակցություն ստեղծելով ու, ըստ էության, ողջ քաղաքական դաշտին պատերազմ հայտարարելով՝ Քոչարյանն ընդամենը ռենոմեի խնդի՞ր է լուծում՝ ապահովագրելու իրեն ՀՀ իրավապահ մարմիններից. ցանկացած իրավական գործողություն, որը կարող է Քոչարյանի սրտով չլինել, կարող է հաջողությամբ ներկայացվել որպես քաղաքական «վենդետա» կամ էլ ասենք այլախոհության դեմ դաժան պայքար՝ Փաշինյանի համար ստեղծելով անհարմար միջավայր հատկապես արտաքին ճակատում: Մյուս կողմից, իհարկե, պետք է հաշվի առնել նաև այն, որ քաղաքականությունն ինքնին հարափոփոխ երևույթ է, ու բնավ չի բացառվում, որ իրադարձությունները զարգանան այնպես, որ  Քոչարյանի ապագա կուսակցությունը, որն այսօր յուրատեսակ խեղկատակություն է թվում, վաղը սկսի լուրջ ընկալվել: Նման իրավիճակի կարող է հանգեցնել ասենք ԼՂ խնդրի շուրջ առաջիկայում սպասվելիք զարգացումներն ու նույն ազատագրված տարածքների շուրջ թթխմորվող պրոցեսները: Ակնհայտ է, որ ստատուս-քվոյի պահպանումը սկսում է է՛լ ավելի խրթին առաջադրանք դառնալ ՀՀ իշխանությունների համար, իսկ ցանկացած լուրջ տեղածարժ ԼՂ խնդրում հղի է ցնցող հետևանքներով՝ այս պարագայում բառիս ամենաուղիղ իմաստով: Քոչարյանը հասկացել է, որ դեկտեմբերին կայանալիք ընտրություններում շանս չունի հաղթելու ու որոշել է ճակատագրին ձեռնոց նետել միայն տարիներ անց, իսկ դրա համար պետք է հիմքեր ստեղծել այսօր, հենց հիմա: Norlur.am  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.