Մոսկվայում անհանգիստ են. Կրեմլի արցախյան պլանը կարող է տապալվել

ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կատարած վերջին հայտարարություններին՝ վերաբերող արցախյան խնդրին ու ներհայաստանյան կյանքին, Հայաստանում բավական մեծ արձագանք է ստացել. հիմնական վերլուծությունները, թերևս, վերաբերում են Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչի՝ մի շարք անկեղծ ու նույնիսկ էմոցիոնալ մեկնաբանություններին՝ վերաբերող Միլսի՝ ներհայաստանյան կյանքին առնչվող հայտարարություններին: Այնինչ ոչ պակաս կարևոր է հասկանալ, թե իրականում հնարավոր չէ՞ Զախարովայի էմոցիոնալ պահվածքում նշմարել նաև արձագանքներ՝ Միլսի խոսքի մեկ այլ հատվածի հետ կապված՝ վերաբերող հատկապես ԼՂ խնդրին: «ԱՄՆ գայթակղիչ առաջարկը՝ Հայաստանին. գնդակն Երևանի դաշտում է»  հոդվածում մենք վերլուծել ենք Միլսի խոսքի՝ արցախին վերաբերող հատվածի տողատակերն ու ցույց տվել, որ դա իրականում ոչ թե պարզ ուղղախոսություն էր, ինչպես բնորոշել է Զախարովան Միլսի հայտարարությունն, այլ հմտորեն քողարկված  առաջարկ՝ ՀՀ նոր իշխանություններին. Միլսն, ըստ էության, առաջարկում էր Հայաստանի արցախյան հաղթանակի ամրագրում՝ ՀՀ արտաքին քաղաքականության որոշ շեշտադրումների վերանայման դիմաց՝ այդ հարցում էապես կարևորելով ժողովրդի գործոնը: Զախարովան, ըստ էության, բավական հպանցիկ է արձագանքել Միլսի խոսքերին՝ հիմնականում, սակայն, կենտրոնանալով նրա՝ ներհայաստանյան պրոցեսների մասին արած հայտարարութան վրա՝ որակելով այդ ամենը որպես միջամտություն ՀՀ ներքին գործերին: Իհարկե, Մոսկվայի մտահոգությունն այս պարագայում հասկանալի է, իսկ արձագանքը՝ որոշ իմստով բնական, սակայն այստեղ կարևոր է հասկանալ, թե  արդյոք Զախարովայի համապատասխան կշտամբանքներում  քողարկված չէ՞ որոշակի վերաբերմունք՝ նաև արցախյան հարցի վերաբերյալ Միլսի արտահայտած մտքերի հետ կապված: Արդյոք Մոսկվան իսկապես պարզ ուղղախոսությո՞ւն է համարում Միլսի՝ համապատասխան տողատակով հայտարարությունը, թե՞ ընդհակառակը՝ դրանում տեսնում է հստակ առաջարկ Փաշինյանին, որը կարող է լիովին չեզոքացնել նույն Շոյգուի՝ Անդրկովկասի «խաղաղության պլանը»՝ ազատագրված տարածքներում տեղակայելու ԱՊՀ խաղաղապահ զորքերր՝ մտադրություն, որն, ըստ էության, լինելու է հայկական շահերի հաշվին ռուսական դիրքերի ամրապնդմանը միտված գործողություն: Գրեթե կասկած չկա, որ ՌԴ ԱԳՆ պրոֆեսիոնալները կարողացել են ապակոդավորել ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Միլսի խոսքերի ողջ տողատակն ու հասկացել, որ  ի դեմս Արևմուտքի, Հայաստանը հետզհետե ձեռք է բերում այլընտրանք նաև անվտանգության բնագավառում, ինչն իրական վտանգ է ՌԴ անդրկովկասյան հեգեմոնիային, որ, ըստ էության, հիմնվում է Հայաստանի անճարության վրա: Ժամանակները, սակայն, փոխվում են, իսկ դրանց հետ էլ՝ Հայաստանի հնարավորությունների շրջանակը: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.