Գյուղացիները պաշարել են մարզպետարանի շենքը. պահաջը հստակ է

«Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է չլուծված մնալ: Հոտեմբերի 18-ին ըկերության մեծ թվով աշխատակիցներ՝ մի քանի հարյուրի հասնող,  բողոքի ակցիա էին կազմակերպել Վայոց Ձորի մարզպետարանի շենքի դիմաց. նրանցից շատերին «Լիդիան Արմենիան» արդեն իսկ ուղարկել է աշխատանքից հեռացման ծանուցագրեր, ու փաստի առաջ կանգնած բազմաթիվ գյուղացիներ, պետության անտարբերության սառույցը կոտրելու հույսով, փորձում էին  երկար ամիսներ ձգձգվող խնդրին ինչ-որ լուծում գտնել՝ խուսափելու համար այն դառը հետևանքներից, որ կարղ են առաջ գալ նրանց՝ գործազրուրկ դառնալու հետևանքով: Մարզպետ Տրդատ Սարգսյանն, ընդունելով ցուցարարներին ու ականջալուր լինելով բողոքավորների արդար ձայնին, խոստացել է անել ամեն ինչ՝ ՀՀ կառավարության ուշադրությանն արժանացնելու գյուղացիների կողմից բարձրացվող խնդիրը, հասնելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Norlur.am-ի թղթակիցը ևս ներկա է գտնվել բողոքի ակցիային ու զրուցել դրա մասնակիցներից մի քանիսի հետ: Մեր զրուցակիցները խնդրեցին բարձրաձայնել իրենց հուզող առաջնային խնդիրներից հատկապես բանկերից վերցրած  գյուղատնտեսական վարկերի սպասարկման հարցը: «Ա՛յ բալա ջան, ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք էսքան վարկի տակից դուրս գալու, եթե էլ աշխատանք չունենք, եթե ընկերությունը փակվումա, ո՞նց ենք էս ձմեռվա կեսին յոլլա գնալու, բա դրանք խիղճ ունե՞ն, հիմա մենք հաց ուտե՞նք, թե՞ բանկի տոկոս փակվենք»,-մեզ հետ զրույցում, մասնավորապես, ասաց Մովսես պապն, ով գործազուրկ մնացած որդուն սատարելու համար իր մասնակցությունն էր բերել ակցիային: Մի քանի հոգի էլ իրենց վրդովմունքն էին արտահայտում՝ նոր կառավարության անտարբեր վերաբերմունքի հետ կապված՝ ասելով, որ իրենք հույս ունեին, որ ժողովրդի աջակցությունը վայելող Փաշինյանի թիմն այս հարցում ավելի հետևողական կլիներ ու բանը մարդկանց աշխատանքից ազատելուն չէր հասնի: Ըստ նրանց՝ այս իրավիճակում այլ ելք չի մնալու, քան արտագաղթի ճամփան բռնելն ու երկրից հեռանալը: «Ինչա՞, չեն կարում մի քանիսի դեմն առնեն, որ ճամփեքը չփակեն: Եթե փաստ ունեն, թո՛ղ մեջտեղ հանեն, եթե էս ամեն ինչն ընդամենը մարդկանց վնասելու համար են անում, ուրեմն՝ պետքա պատասխան տան, կառավարությունը պետքա ճամփա փակողների հարցը լուծի»,-մեզ հետ զրույցում ասաց վրդովված ցուցարարներից մեկը: Իրականում պետք է արձանագրել, որ խնդիրն իսկապես ծայրաստիճան  սուր է դրված, ինչի պատճառն, ըստ էության, մեկն է՝ կառավարութան կողմից խնդրին ցուցաբերվող ոչ բավարար ուշադրությունը, փորձաքննության արդյունքերի շուրջ ստեղծված գրեթե միստիկ իրավիճակն, երբ հայտնի չէ՝ երբ դրանք կհրապարակվեն,  ինչպես նաև Հայաստանի բնության անունից հանդես եկող վայ ցուցարարների առանձնակի զոռբայությունն, ինչը, թերևս հետևանք է կառավարության ցուցաբերած անհետևողական վերաբերմունքի: Հայաստանը փաստացի կանգնել է կարևորագույն ջրբաժանի առաջ. կա՛մ կառավարությունն իր մեջ քաջություն է գտնում ու լուծում է Ամուլսարի հարցը, կա՛մ հստակ ասում է «ոչ»՝ պարզություն մտցնելով իրավիճակում, որից հետո արդեն «Լիդիան Արմենիան» կորոշի իր անելիքները: Սեղանին ոչ միայն Հայաստանի միջազգային վարկի հարցն է դրված, այլև ազգաբնակչության առնվազը մի հատվածի հացի խնդիրը… Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.