Քոչարյանի նոր հարցազրույցը. նա փորձում է մարսել անցյալը

Քոչարյանը վերջին շրջանում կրկին սկսել է ակտիվորեն հարցազրույցներ տալ. հիմա էլ Bloomberg-ին տված հարցազրույցից հետո հերթը հասել է RIA Novosti –ին: Ռուսական գործակալությանը տված իր հարցազրույցում Քոչարյանը կրկին փորձել է ամեն կերպ փնովել Փաշինյանի իշխանությունը՝ նրա քայլերը որակելով սխալ՝ ռազմավարական տեսանկյունից, անվանարկելով ձևավորվելիք խորհրդարանը. ըստ Քոչարյանի՝ կձևավորվի միատարր խորհրդարան, կստեղծվի քաղաքական նոր մենաշնորհ: Ինչ խոսք՝ Քոչարյանի հարցազրույցում որևիցե նոր բան  չկա, չկա նոր իշխանությունների հանդեպ ունեցած տեսակետների փոփոխության որևիցե նախանշան, սակայն  այստեղ գլխավոր հարցն այն է, թե ինչով են պայմաավորված Քոչարյանի անհանգիստ շարժումները. նա պատրաստվում է հակագրոհի՞, թե՞ դիրքավորվում է առավել էֆեկտիվ ինքնապաշտպանության դիմելու համար՝ ահա կարևորագույն հարցերը: Ի դեպ՝ ուշագրավ է, որ Քոչարյանի ներկայացուցիչներից Հովհանես Խուդոյանը  «Sputnik Արմենիայի» հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ ԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործում երկրորդ նախագահը պետք է տուժող ճանաչվի: «Միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը»,-լրագրողի հետ զրույցում հայտարարել է երկրորդ նախագահի ներկայացուցիչը: Քոչարյանն իրականում բավական հետարքրական տակտիկա է որդեգրել. նա ամեն կերպ փորձում է հասարակական-քաղաքական պրոցեսների կենտրոնում մնալ, ստիպել հասարակությանը կամ, փոխաբերական իմաստով ասած, քաղաքականությանը չմոռանալ իրեն, ինչը, թերևս, պայմանավորված է սեփական իրավուքները պաշտպանված տեսնելու երկրորդ նախագահի ցանկությամբ ու իր շուրջ ընթացող իրավական պրոցեսներին տալու քաղաքական երանգավորում՝ հենց դրանում տեսնելով գոյապահպանման պարտադիր պայմանը: Երկրորդ խնդիրը, թերևս, հետյալն է՝ դառնալ Փաշինյանին ընդդիմադիր համար մեկ բևեռն ու այն առանցքը, որի շուրջ հետագայում տեսականորեն կարող են համախմբվել նոր իշխանություններից դժգոհ ուժերը: Կարճ ասած՝ Քոչարյանը փորձում է ամեն գնով մնալ քաղաքականոթւյան մեջ՝ առվազն ելնելով իքնապահպաման բնազդից՝ հույսով, որ թոշակառուի չվերածվելու իր այդ ձգտումը կօգնի մարսել անցյալը: Norlur.am    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.