Փաշինյանը նոր հեղափոխություն է նախապատրաստում

Հոկտեմբերի 17-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի շատ կարևոր հայտարարույուն է արել, որը կարող է իսկական հեղափոխություն առաջ բերել բազմահազար քաղաքացիների կյանքում. Փաշինյանի հետ զրույցի ընթացքում սիրիահայերը սկսնակ բիզնեսի համար հարկային բեռը թեթևացնելու խնդրանքով դիմել են վարչապետին, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ այժմ հարկային օրենսգրքի փոփոխություներ են պատրաստում: «Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ընդհանրապես ազատվի հարկերից: Առևտրաշրջանառության շեմը դեռ չեն որոշել, այն քննարկման փուլում է, սակայն դիտարկում ենք կամ 20 մլն կամ 24 մլն դրամի տարբերակը»: Ինչպես հայտնի է, հատկապես մամուլում շատ է քննարկվում այն թեման, թե նոր իշխանություններն ինչ հարկային քաղաքականություն են որդեգրելու, ինչ քաղաքականություն են իրականացնելու Հայաստանի՝ փաստացի կիսամեռ տնտեսությունը ոտքի հանելու համար: Շատերը նույնիսկ   այն կարծիքին են, որ հեղափոխական իշխանւթյունների առաջին քայլը պետք է լիներ հենց հարկային քաղաքականության մեջ հստակություն մտցնելը, որից հետո միայն կարելի կլիներ զբաղվել մյուս բոլոր գործերով: Հիմա Փաշինյանը փաստաի հայտարարում է, որ յուրատեսակ հեղափոխություն է նախապատրաստում Հայաստանի տնտեսությունում: Աշխարհում, իհարկե, տնտեսական զարգացման մոդելները բազմաթիվ են. որոշ երկրների տնտեսության հիմքն արդյունաբերությունն է, որոշներինը՝ էներգակիրները, մյուսներն էլ ստիպված են զարգանալ՝ շեշտը դնելով առևտրի ու սպասարկման ոլորտների վրա: Ցավոք, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը կորցրեց իր արդյունաբերական պոտենցիալի առյուծի բաժինն ու սկսեց կապիտալիզմ կառուցել գրեթե զրոյից: Պայմանավորված մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով՝ այսօր Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որոնց տնտեսության հիմքն առևտուրն ու սպասարկումն են. մեզ այդպես էլ չի հաջողվում իսկապես վերակենդանացնել արդյունաբերության բոլոր հիմնական ճյուղերն, ինչն, անկասկած, պայմանավորված է թե՛ Հայաստանի շրջափակմամբ ու դրանից բխող կոմունիկացիոն խնդիրներով, թե՛ նաև այն օբյեկտիվ մրցակցության դաժանությամբ, որ արդյունաբերական ապրանքների համաշխարհային շուկայում այժմ առկա է. գերտերությունը միմյանց «կոկորդ են կրծում»: Հայաստանի համար շատ թանկ կարող է արժենալ որակյալ արդյունաբերական արտադրանք տալն, ու պայմանավորված հատկապես այդ ապրանքների ինքնարժեքի թանկութամբ, ինչու չէ նաև արտահանմանն առնչվող խնդիրներով՝ դրանք կարող են գնային իմաստով մրցակցային չլինել.  վերջիվերջո հեշտ չէ ոտք մեկնել ասենք Գերմանիայի կամ Չինաստանի ու ԱՄՆ-ի հետ, և սա այն դեպքն է, երբ ԵԱՏՄ-ին մեր անդամակցության փաստն այնքան էլ էական չի կարող դիտակվել: Սա պետք է լավ հասկանալ: Մնում է հնարավորինս զարգացնել առևտրի ու սպասարկման ոլորտը՝ նախևառաջ ճիշտ հարկային քաղաքականություն վարելով. հարկայինը պետք է մարդկանց վզին բեռ չդառնա, որ մարդիկ էլ ստիպված չլինեն  արտագաղթել ու օտար ափերում բիզնես գործունեություն ծավալել: Մինչև 20 կամ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը հարկերից ազատելու առաջիկա որոշումը, որին, ըստ էության, ականատես կլինենք  արտահերթ արդեն ընտրություններից հետո, կարող է սոցիալական մեծագույն նշանակություն ունենալ Հայաստանի համար. հայերս գործարար ժողովուդ ենք, պրպտող, ու եթե հարկայինը համը չհանի, ապա շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի լուծել աղքատության կամ առնվազը չքավորության վերացման խնդիրը: Գաղտնիք չէ, որ շատերին թեկուզ փոքր բիզնես սկսելու հարցում այսօր կաշկանդում են այն դրակոնյան օրենքները, որոնցով երկար տարիներ առաջնոդվել են հարկային մարմիններտը: Փաշինյանն, անկակած, շատ լավ տեղյակ է այս խնդրին ու, վստահաբար, գիտե իր որոշման գինն ու նշանակությունը: Անկեղծ լինենք, անվերադարձ անցել են այն ժամանակներն, երբ երկրում աշխատատեղերի լուծման հարցում արմատական էր համարվում գործարանների, արդյունաբերական հաստատությունների թվականակի հարցը: Գլոբալիզացված աշխարհում Հայաստանն օբյեկտիվորեն չունի այն իրական արդյունաբերական պոտեցիալը, որը թույլ կտար մեզ ոտք մեկնել համաշխարհային գերտերությունների հետ. միայն բացակայող կոմունիկացիաներն ու բարդագույն աշխարհաքաղաքական կացությունը բավարար են, որպեսզի այսօր ստիպված լինենք առնվազը միառժամանակ մոռացության մատնել խորհրդային տարիների արդյունաբերական հսկաների վերակենդանացման մասին բոլոր մտքերն ու լծվենք նոր իրողություններից բխող արդյունավետ ծրագրերի մշակմանը: Փաշինյանը փաստացի հենց դա է անում՝ գիտակցելով ներկա ժամանակների ընձեռած հնարավորություններն ու մարտահրավերները. Փաշինյանն, ըստ էության, մի նոր հեղափոխություն է նախապատրաստում՝ այս անգամ, սակայն, տնտեսության մեջ: Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.