ԱՄՆ գայթակղիչ առաջարկը՝ Հայաստանին. գնդակն Երևանի դաշտում է

Այն բանից հետո, երբ ԱՄՆ դեսպան Միլսը հայտարարել էր, որ Հայաստանում ժողովրդավարությունը փայլուն ապագա ունի, EVN Report-ի հետ զրույցում դեսպանը հիմա էլ բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:  «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել և պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի»,-հայտարարել է Միլսն ու հավելել, որ   հասկանում է՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմն է՛լ ավելի է սրել հայերի ընկալումները, «սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»: Միլսի հայտարարույունները պետք է ուշագրավ համարել մի կողմից հայաստանյան ներքաղաքական իրավիճակի ֆոնին, մյուս կողմից՝ Բոլթոնի տարածաշրջանայի այցի: Միլսի՝ առաջին հայացքից Հայաստանին զիջողականությանը դրդող խոսքերն իրականում երկիմաստ բովանդակության են ու, ըստ էության, նպատակ ունեն մի կողմից՝ Հայաստանին վերադարձնել իրականություն, փաստել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում երկար տարիներ որպես հիմնահենքային լուծման տարբերակ շրջանառված «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևի պարտադրանքը՝ հետևությունները թողնելով հեղափոխական իշխանություններին, մյուս կողմից՝ հստակ ազդանշան ուղարկել Փաշինյանին, որ ԱՄՆ-ն իրականում հասկանում է Հայաստանում տիրող անզիջում տրամադրությունների պաճառներն ու, ըստ էության, չի դատապարտում: Կարելի՞ է, արդյոք, Միլսի հայտարարությունը համարել լավ քողարկված առաջարկ` ՀՀ իշխանություններին, ինչպես նշվեց, հատկապես Բոլթոնի այցի ֆոնին, առաջարկ  անվտանգության այլընտրանքային երաշխիքների, ուղիների  փնտրտուքի անհրաժեշտության ու այդ ճանապարհին երաշխավորված հաջողության: Մի՞թե Միլսն, այնուամենաննիվ, դիվանագիտական  երկիմաստ լեզվով փորձում է բացահայտել Բոլթոնի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցի բուն նպատակը, մի՞թե այդ նպատակը Հայաստանին այլընտրանքային անվտանգային երաշխքների առաջարկությունը  չէ. Հայաստանը որոշում է կայացնում առավել խորությամբ համագործակցել ԱՄՆ-ի հետ, իսկ վերջինս էլ երաշխավորում է ազատագրված տարաժքների կորստի բացառումը՝ անիրական խաղաղության ու ԼՂ խնդրի իբր վերջնական հանգուցալուծման խոստման դիմաց: Այո՛, Հայաստանի համար կարող է մի փոքր ռիսկային համարվել արտաքին քաղաքական շեշտադրումների կտրուկ փոփոխությունը, բայց դա այն գինն է, որն անհրաժեշտ է վճարել Արցախում տարած հաղթանակը ձեռքից բաց չթողնելու համար: Բոլոր դեպքերում հստակ է մեկ բան՝ թե՛ Միլսի՝ առաջին հայացքից իրարամերժ թվացող հայտարարությունները, թե՛  «Washington Times»-ում հրապարակված սկանդալային հոդվածը հուշում են, որ այլևս ավարտվում են այն ժամանակներն, երբ Երևանի համար կտրուկ քայլերի կարիք չէր զգացվում ու սեփական խնդիրների լուծումը հնարավոր էր լինում ռեալիզացնել ավանդական մեթոդներով. եկել է վճռական որոշումներ կայացնելու ժամանակը: Թե ինչ կպատասխանեն ԱՄՆ առաջարկներին ՀՀ իշխանութունները, պարզ կդառնա, թերևս, Բոլթոնի այցից հետո միայն, միանշաակ է, սակայն, որ իշխանություններն այժմ հայտնվել են ոչ այնքան նախանձելի իրավիճակում: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.