fbpx
/// Ուրվագծվում է Փաշինյանի կադրային նոր քաղաքականությունը

Ուրվագծվում է Փաշինյանի կադրային նոր քաղաքականությունը

Հայաստանի կառավարությունը դեռևս վերջնական ձևավորման փուլում է, բայց ևս մի քանի օր, և պարզ կդառնա թե ովքեր են հետայսու լծվելու ՀՀ առաջ ծառացած խնդիրների լուծման գործին՝համենայն դեպս մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը:

Վարչապետ Փաշինյանը Կառավարության նիստին հայտարարել է, որ Սպորտի ու երիտասարդության նախարարի թափուր մնացած պաշտոնում մտադիր է նշանակել նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին, և արդեն պատրաստել է համապատասխան հրամանագիրը։

Մի քանի օր առաջ էլ Փաշինյանը ներկայացրել էր Էներգետիկայի ու բնական պաշարների նոր նախարարին, ով նունպես ոլորտում նոր մարդ չէ՝ հսկայական աշխատանքային ու մասնագիտական փորձով. Արթուր Գրիգորյանն է հետայսու փորձելու լուծել ոլորտում կուտակված խնդիրները:

Փաշինյանի գործողություններում ու հնչեցրած հայտարարույուններում մի շատ կարևոր առանձնահատկություն է նկատվում. վարչապետը համապատասխան պաշտոններին փորձում է նշանակել մարդկանց, ովքեր ոչ թե ասենք ՔՊ-ական նորելուկներ են կամ հեղափոխության օրերին իրեն աջակցած մարդիկ, այլ երկարամյա աշխատանքային փորձով բարձր  կարգի պրոֆեսիոնալներ:

Հարց է առաջանում՝ արդյոք այս ամենը չի՞ նշանակում, որ հեղափոխութան սահմանադրականացումից հետո, երբ երկիրը կթևակոխի բոլորովին այլ փուլ ու Հայաստանում կսկսվի ինստիտուտների կառավաման շրջանը, Փաշինյանը սկսլու է վերանայել  այն կադրային քաղաքականությունը, որը վարվում էր երկրում հեղափոխության հաղթանակից հետո ու որը, փաստորեն, հաճախ հանդիպում է օբյեկտիվ քննադատության:

Ակնհայտ է, որ շատ առումներով ներկայիս կառավարության կազմում ընդգրկված որոշ պաշտոնյաների կարիերային ցենզն ու աշխատափորձը չեն համապատասխանում այն խնդիրերի բարդության աստիճանին, որոնք կուտակվել են երկրի առաջ ու որոնք րոպե առաջ լուծման կարիք են զգում: Հետևաբար՝ գրեթե կասկածից վեր է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, երբ կձևավորվի նոր կառավարություն, ներկայում ներկայիս շատ դեմքեր այլևս տեղ չեն գտնի դրա կազմում: Փաշինյանը խոշոր իմաստով վերադարձրել է իր պարտքն իրեն աջակցածներին, ու հիմա գալու է մի շրջան, երբ այլևս կարևորվելու է ոչ թե անձի քաղաքական հայացքներն, այլ առաջին հերթին պրոֆեսիանալ հատկանիշներն, իսկ պրոֆեսիոնալների քանակը Փաշինյանի թիմում մեծ չէ:

Իհարկե, միգուցե հասարակական որոշ շերտերի  կողմից վարչապետի նմանօրինակ մոտեցումը կարող է այնքան էլ միանշանակորեն չընկալվել՝ պայմանավորված հատկապես մարդկանց զգացմունքայնությամբ, սակայն ակնհայտ է, որ երկրի զարգացումն անխոչընդոտ դարձնելու համար առաջին հերթին հարկավոր  են լինելու բանիցմաց տեխնոկրատներ՝ իրական արդյունք գրանցելու, հմուտ կառավարմամբ նոր իշխանություններին դիվդիդենտներ բերելու:

Norlur.am

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-10-10T13:18:40+00:00 Հոկտեմբերի 10 13:18|Մեկնաբանություն|0 Comments
//
//