Ծառուկյանն ամրագրեց ժողովրդի կամքը

Հայաստանի կառավարությունում կայացած Ծառուկյան-Փաշինյան հանդիպումն, ըստ էության, դարձավ այն վճռորոշ իրադարձությունը, որի շնորհիվ ստեղծված քաղաքական իրավիճակում այլևս հնարավոր դարձավ հաստատապես խոսել դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անխուսափելիության մասին. կողմերի միջև ստորագրված հուշագիրը, որը, փաստորեն, միանգամայն նոր իրավիճակ է ստեղծում քաղաքական դաշտում, ըստ էության՝ գրավոր արձանագրումը դարձավ համաժողովրդական այն պահանջի, որը հիմք հանդիսացավ Գագիկ Ծառուկյանի կողմից ատահերթ ընտրությունների անցկացմանը հավանություն տալու իրողության համար: Հենց հասարակական պահանջի առկա փաստը հաշվի առնելով է, որ Ծառուկյանն ու նրա քաղաքական թիմը գնում են այդ քայլին: Ընդ որում՝ այստեղ մի շատ ուշագրավ հանգամանք կա. արտահերթ խորհդրարանական ընտրությւոնների շուտափույթ անցկացման օգտին ԲՀԿ-ն հանդես է եկել դեռևս ամիսներ առաջ՝ հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո: Խոսվում էր նույնիսկ հունիսին անցկացնելու պատրաստակամության մասին, եթե դրա կարիքն իսկապես լիներ: Ի դեպ՝ Ծառուկյանը վարչապետի հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտել էր այս հանգամանքը, ինչին Փաշինյանը, փաստորեն, դրականորեն էր արձագանքել՝ հաստատելով Ծառուկյանի խոսքերը: Իրականում արտահերթ խորհդարանական ընտրությունների անցկացումը մեկ տարով հետաձգելու գաղափարի օգտին հանդես գալու ԲՀԿ-ի դիքրորոշումը պայմանավորված էր որոշակի պրոցեսների առկայությամբ ԸՕ-ի և այլնի շուրջ: Ըստ էության՝ հենց այդ գործոնները հաշվի առնելով է, որ ԲՀԿ-ն որոշում էր կայացրել սատարել արտահերթ ընտրությունների հետաձգման գաղափարին: Սակայն քաղաքական իրական պրոցեսները փաստեցին, որ ԲՀԿ-ի՝ ամիսներ առաջ ունեցած դիրքորոշումն՝ չհետաձգելու արտահերթ ընտրություններն, ավելի իրատեսական դուրս եկավ. եթե հանրային պահանջն այդպիսին է, ապա կուսակցությունը, որի  համար ժողովրդի ցանկությունն օրենք է,  չի կարող ավելորդ, արհեստական խոչընդոտներ հարուցել, խոչընդոտել քաղաքական պրոցեսների բնական ընթացքը: Վերջիվերջո ցանկացած քաղաքական ուժ,առավել ևս «Ծառուկյան», մեկ գործառույթ է կատարում՝ ներկայացնում է հանրութան շահերը: Ծառուկյանը հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին ու ստեղծված իրավիճակում ամեն գնով սատարելու է հասարակությանն ու նպաստելու անցումային փուլի արագ հաղթահարմանը: Ժողովրդի կամքն օրենք է բոլորի համար: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.