ՀՀԿ-ն կապիտուլացվեց

«Երբ դուք ճնշումների ուժով խորհրդարանից հրաժարական եք կորզում, դա շատ վտանգավոր է։ Եթե դուք բացում եք պանդորայի արկղը, վաղը կարող են զինված մարդիկ գալ։ Ճնշումներով առաջնային մանդատ ունեցող մարմնին հրաժարական չի կարելի պարտադրել, այդտեղ պետությունը վերջանում է, սկսվում է անհասկանալի իրավիճակ»,-հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն 1in.am-ին տված հարցազրույցում: Հայաստանի ներքաղաքական դաշտում իրադարձությունները զարգանում են իսկապես կայծակնային արագությամբ, այն, ինչ անխուսափելի էր թվում երեկ, այսօր արդեն վերածվում է անհնարինի և հակառակը: Իրականում ՀՀԿ ներկա դրությունն այնքան էլ նախանձելի չէ. նրանք, կարելի է ասել, հայտնվել են լրիվ միայնության մեջ, ու չնայած դեռևս ՀՅԴ դիրքորոշումն այնքան էլ պարզ չէ, սակայն չկա կասկած, որ այս քաղաքական ուժը, կանխազգալով վտանգն, այսպես թե այնպես չի դիմադրելու Փաշինյանին: Ի դեպ՝ ԱԺ մի խումբ պատգամավորներ արդեն իսկ ստորագրել են հայտարարություն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ, ինչն, ըստ էության, այլևս անխուսափելի կդարձնի դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացումը: Ծառուկյան-Փաշինյան հանդիպումը ու վճռորոշ դարձավ՝ կանխորոշելով ապագանապագան: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ՀՀԿ-ն փաստացի ենթարկվեց կապիտուլյացիայի՝ նախ մնալով միայնակ իր որոշման մեջ, ապա՝ հաշտվելով այն իրականության հետ, որ պարտադրվեց նրան ժողովրդի կողմից: Ինչ վերաբերում է որոշ ՀՀԿ-ականների խրոխտ հայտարարություններին, ապա դրանք ակնհայտորեն վերջնականապես չխայտառակվելու, հանձնվողի տպավորություն չթողնելու համար են ընդամենն արվում: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.