Ճգնաժամ՝ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում. ի՞նչ սպասել

Թուրքիայի շուրջ ծավալվող իրադարձությունները վերջին շրջանում կարծես նոր երանգներ են ստանում. որքան էլ Անկարան փորձի դաշնակցային հարաբերություններ պահպանել Արևմուտքի և, մասնավորաբար, ԵՄ-ի հետ, ներկա փուլում Էրդողանին այդ անելն այդքան էլ չի հաջողվում: Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ն ձգձգում է Թուրքիայի՝ այդ կառույցին անդամակցելու գործըթացն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԵՄ-ն նախատեսված 70 մլն դոլարն անկարային չի հատկացնելու՝ նախատեսված այդ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու պրոցեսը նախապատրաստելու համար: Թուրքիայի ղեկավարը նաև դիմել է ակնհայտ շանտաժի՝ ասելով, որ հավանական է՝ հարցի վերաբերյալ Թուրքիայում հանրաքվե անցկացվի (հայտնի է, որ Թուքիայի ազգաբնակչության  գերակշիռ մասը դեմ է հանդս գալիս ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններին. իսլամիզացված հասարակություն է): ԵՄ-Թուրքիա հարաբերությունների որակը միշտ էլ պայմանավորված է եղել ու է գլխավորապես Բեռլին-Անկարա երկկողմ հարաբերությունների որակից. դրանք են ավանդաբար համարվում այն հիմնասյունը, որի վրա խարսխված է ԵՄ-Թուրքիա բարեկամությունը: Էրդողանի՝ Գերմանիա կատարած այցը, սակայն, փատեց, որ Մերկելի հետ պայմանավորվածության գալն ու «սայլը տեղից շարժելն» առայժմ անհնար է, ու երկու երկրներն, իսկ դանց հետ նաև ողջ Եվրոպան, ստիպված են լինելու սպասել՝ ավելի լավ ապագայի հույսով: Թե ինչու է վերջին շրջանում Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում սառնություն նկատվում, քննարկման, թերևս, առանձին թեմա է, սակայն այստեղ կարևոր հարցն այն է, թե ինչ կարելի է ակնկալել Թուրքիայից այն պարագայում, երբ ժողովրդավարության ջահակիր համարվող աշխարհամասի հետ այդ երկրի հարաբերությունները գտնվում են  նմանօրինակ վիճակում, որ, անկասկած, չի նպաստելու իսլամական ծայրահեղականության գիրկը նետվող Անկարայի ժողովրդավարացմանը՝ դրանից տարածարջանային երկրների համար բխող բոլոր վատթար հետևանքներով: Անկասկած, Երևանի շահերի տեսանկյունից Թուրքիայի՝ Արևմոտքի կողմից նմանօրինակ վերաբերմունքի արժանանալու փաստը ոչ թե պետք է ուրախալի համարել, այլ ճիշտ հակառակը, և ոչ միայն այն պատճառով, որ Էրդողանի  Թուրքիան կարող է նման պարագայում է՛լ ավելի արմատական դառնալ: Խնդիր կա առաջին հերթին Թուրքիայի աշխարհաքաղաքական դերի իմաստով՝ Թուրքիա-Արևմոտք, Թուրքիա-Ռուսաստան, Անկարա-Բաքու հարաբերությունների կտրվածքով: Արդյոք Անկարայի՝ Արևմուտքից առժամանակ կտրվելը նշանակո՞ւմ է այդ երկրի՝ ռուսական ազդեցության ծիրից ներս հայտնվելու հավանականության մեծացում, թե՞ Անկարան գերադասում է ինքնուրույն խաղ խաղալ՝ խուսափելով որևէ մեկի կցորդը դառնալու հեռանկարից: Իրականում Էրդողանի պահվածքը ցույց է տալիս, որ թուրքական քաղաքական էլիտան աշխարհում այժմ ստեղծված բարդագույն աշխարհքաղաքական իրավիճակում ամեն ինչ փորձում է անել՝ վերածվելու առանձին, անկախ գործոնի եթե ոչ գլոբալ խաղերում, ապա գոնե տարածաշրջանային մակարդակով, ինչը կարծես ադ երկրին հաջողվում է. Սիրիայում Թուրքիայի ներգրավվածությունն ակնհայտորեն նպաստում է Անկարայի աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդմանը, ինչը, թերևս, դուր չի գալիս նույն Արևմուտքին, որը սովոր է Թուրքիային պահել հավատարիմ շան կարգավիճակում՝ հենց այս երկրի ձեռքերով «կրակից շագանակ դուրս բերերելու» նկատառումներից ելնելով: Ի՞նչ կարող են Թուրքիայի շուրջ ընթացող պրոցեսները նշանակել մեզ համար: Ակնհայտ է, որ  բոլոր դեպքեում Թուրքիայի արմատականացումն ու տարածաշրջանում այս երկրի ամրապնդումը չի կարող բխել Հայաստանի ստրատեգիական նպատակերից: Բոլոր դեպքերում, սակայն, Թուրքիայի ինքնուրույն գործոնի վերածվելը չի կարելի միանշանակորեն գնահտատել նաև որպես բացարձակ սպառանալիք՝ Հայաստանին, քանի որ Թուրքիայի սուբյետայնության բարձրացումն այդ երկիրը դուրս է բերոմ ռուս-արևմտյան դիմակայության կիզակետից, ինչը նշանակում է, որ  որոշումներ կայացնելիս Անկարայում նախ պետք է ելնի սեփական երկրի շահերից, այլ ոչ թե ինչ-որ մեի «կոկորդում  փուշ մնալու»  սկզբունքից: Այլ կերպ ասած՝ այդ պարագայում Թուքիայի ստրատեգիական շահերից կարող է բխել նորմալ հարաբերությունների կառուցումը հատկապես Մոսկվայի հետ, ինչն էլ իր հերիթն նշանակում է, որ անդրկովկասյան քաղաքականության կառուցման ճանապարհին Անկարան ստիպված է լինելու հաշվի նստել այստեղ առկա ռուսական շահերի հետ, որ առաջին հերթին ենթադրում են խաղաղության պահպանում ու ամրապնդում՝ Ալիևի համար դրանից բխող բոլոր տհաճ հետևանքներով հանդերձ: Նոր Հայաստանի նոր իրողությունների պարագայում, երբ աշխարհում ամրապնդվում են Հայաստանի դիրքերն ու մեծանում սուբյեկտայնութունը, գրեթե զրոյական է հավանականությունը, որ Երևանը կարող է զոհ գնալ ռուս-թուրքական վիրտուալ բարեկամությանը: Norlur.am    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.