Ակնարկ՝ հեղափոխական իշխանություններին՝ Եվրոպայից

Ինչպես փոխանցում է 168.am, Ռադիո Ֆրանս Ինտերնասիոնալն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ փորձելով հասկանալ՝ ո՞րն է պատճառը, որ աշխարհը հայ հասարակության հետ միասին կրկին անգամ ականատես է դառնում ճգնաժամային ալիքի բռնկմանը: Ռադիո Ֆրանս Ինտերնասիոնալի հատուկ թղթակից Դանիել Վալոն Հայաստանի մասին իր նյութը պատրաստելիս հարցազրույց է ունեցել, մասնավորապես, Արմեն Աշոտյանի հետ, ով, ֆրանսիական լրատվամիջոցի հետ զրույցում խնդիրը ներկայացրել է ՀՀԿ-ին ձեռնտու դիտանկյունից՝ հայտարարելով. «Արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը չպետք է կայացնի մեկ անհատը, եթե անգամ խոսքը վարչապետի մասին է։ Պետք է այս գործընթացում հաշվի առնել կուսակցությունների կարծիքը։ Շատ կարևոր է եվրոպական չափանիշերի համապատասխան բոլոր կողմերը ներառող երկխոսություն ունենալ։ Այսինքն՝ մենք չենք ուզում շտապել։ Խորհրդարանի մեծամասնությանը դուր չի գալիս, թե ինչպես է վարչապետը պարտադրում իր սեփական քաղաքական նպատակներն ու ցանկությունները։ Մենք սպասում ենք, որ նա իրեն կդրսևորի՝ որպես պետական գործիչ, ոչ թե՝ որպես հասարակական կարծիքի առաջատար։ Քանզի ցանկացած քաղաքական գործընթաց, այդ թվում՝ նաև արտահերթ ընտրությունների կազմակերպումը, պետք է կազմակերպվի օրենքին, սահմանադրությանը և իշխանությունների բաժանման սկզբունքներին համապատասխան»: Ֆրանսիական լրատվամիջոցի կողմից Հայաստանին արված անդրադարձն ու դրանում տեղ գտած համապատասխան շեշտադրումներն ուշագրավ են հատկապես նրանով, որ այն ժամանակային առումով, փաստրեն, համընկնում է Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցին, ուր, ինչպես հայտնի է, ֆրանսիացիները վերջին հրաժեշտն են տալիս Ազնավուրին: Այո՛, միգուցե առանձին վերցրած ԶԼՄ-ի պատրաստած ռեպորտաժի բովանդակային շեշտադրումները սխալ կլինի համարել՝ Փարիզի պաշտոնական դիրքորոշման յուրատեսակ արտահայտչաձև, սակայն նաև կասկած լինել չի կարող այն բանում, որ սա յուրատեսակ ուղերձ է հեղափոխական իշխանություններին՝ երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման հետ կապված՝ մանավանդ հաշվի առնելով ԵԽԽՎ ուկրաինացի համազեկուցողի՝ օրեր առաջ Հայաստանի վերաբերյալ հրապարակած հայտնի զեկույցի բովանդկությունը: ԵՄ-ն, ըստ էության, ցանկանում է Հայաստանում տեսնել առաջին հերթին բոլոր օրենքների վրա հիմնված քաղաքական պրոցես, որը ոչ թե կբաժանի, այլ ինչ-որ առումով կմիավորի քաղաքական ուժերին մեկ ընդհանուր արժեհամակարգի՝ օրենքի գերակայության շուրջ, ինչի մասին իշխանություններին տարբեր ձևերով ակնարկներ է հղում, փորձում տեղ հասցնել: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.