fbpx
/// Գագիկ Մինասյանը բացահայտեց Հանրապետականի նպատակը

Գագիկ Մինասյանը բացահայտեց Հանրապետականի նպատակը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, մեկնաբանելով վերջին  օրերի իրադարձությունները, բավական հետաքրքրական հայտարարությամբ է հանդես եկել.  խոսելով արտահերթ ընտրությւնների անցկացման ժամկետների մասին՝ հայտարարել է, թե ընտրությունները կարող են լինել և՛ դեկտեմբերից  շուտ, և՛ դեկտեմբերից ուշ, բայց դա պետք է ծնվի համատեղ քննարկումների արդյունքում: «Խորհրդարանական երկրներում առաջնային մանդատ ունեցող միակ իշխանությունը խորհրդարանն է, որը պետք է ազատ լինի որևէ ճնշումից իր որոշումները կայացնելիս: Այսօր որևէ խորհրդարանական ուժ չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց դա պետք է լինի ոչ թե ճնշումների, այլ փոխադարձ համաձայնությունների ճանապարհով»,-հայտարարել է Մինասյանը:

Մինասյանն, ըստ էության, բացահայտում է այս ողջ աղմուկի բուն պատճառն, այն, թե ինչ է,  ի վերջո, ցանկանում ՀՀԿ-ն, երբ նույնիսկ հասկանալով սեփական անհեռանկարայնությունը՝ փորձում է Փաշինյանի առաջ արհեստական խոչընդոտների ստեղծման ճանապարհով ինչ-որ բաներ հարկադրել հեղափոխությանը: Մինասյանն, ըստ էության, հայտարարում է, որ ՀՀ-ի համար որևիցե նշանակություն չունի արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակացույցը. թեկուզ վաղը, թեկուզ  մեկ տարի հետո:

Եվ ուրեմն՝ ինչո՞ւմն է բանը: Իսկ բանն այն է, որ ՀՀԿ-ն այժմ փորձում է Փաշինյանին ստիպել հաշվի նստել իր գոյության հետ ոչ միայն հիմա՝ ներկա պահին, այլև տալ հստակ երաշխիքներ ապագայի համար. փորձում են պայմանավորվել ապագա խորհրդարանի կոնֆիգուրացիայի շուրջ, այն 30%-ի շուրջ, որն, ինչպես հայտնի է, սահմանադրորեն տրված է ընդդիմությանը: Այսինքն՝ ՀՀԿ-ն փորձում է Փաշինյանից կորզել գոնե ընդդիմություն լինելու իրավունք, փորձում է հասնել նրան, որ չվերածվի ինչ-որ արտախորհրդարանական գոյացության, որը նույնիսկ 1% հավաքելու խնդիր կարող է ունենալ առաջիկա ընտրություններում. առայժմ եկրում իշխանությունը պատկանում է խորհրդարանին, ու քանի դեռ ժամանակ կա, փորձում են լուծել գոնե նվազագույն խնդիր՝ լուսացնքից դուրս չմնալու: Մինչդեռ, ինչպես հայտնի է, հեղափոխության համար մեկ առաքելությունը, թերևս, ՀՀԿ-ին լուսանցքից դուրս թողնելու մեջ է կայանում, այդպիսին է այսօր համաժողովրդական պահանջը:

Արդյունքում՝ փակ շղթա:

Norlur.am

 

 

 

 

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-10-04T15:24:21+00:00 Հոկտեմբերի 4 15:22|Մեկնաբանություն|0 Comments
//
//