Արմեն Սարգսյանը մտնում է խաղի մեջ

Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակում բավական մեծացել է երկրի նախագահի  դերակատարությունն ու որոշման արժեքը. Արմեն Սարգսյանի որոշումից է այլևս կախված, թե ինչ ճակատագիր կունենա ՀՀԿ-ի կողմից առաջ քաշված հայտնի օրինագիծը: Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանն, ով այժմ գտնվում է արտերկրում, չի պատրաստվում ստորագրել խորհրդարանի ցրումը գործնականում անհնարին դարձնող օրինագիծը: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝  Սարգսյանը նեղ միջավայրում այն «հետքայլ» է անվանել և պատրաստվում է օգտվել օրենքով սահմանված 21 օրվա ժամկետից ու այն ուղարկել ՍԴ, որը կարող է դրա սահմանադրականությունը քննել 3 ամսում։ Հայտնի էր դարձել նաև, որ Սարգսյանն այս օրերին հեռախոսազրույց էր ունեցել Փաշինյանի ու Բաբլոյանի հետ՝ հորդորելով խնդիրը լուծել Սահմանդրության և օրենքնեի շրջանակում: Թե որքանով են իրականությանը համապատասխանում մամուլում տեղ գտած լուրերը, թերևս, հնարավոր կլինի պարզել կարճ ժամանակ անց, սակայն այն, որ Սարգսանի համար ստեղծված իրավիճակը ընձեռում է յուրատեսակ հնարավորություն՝ մեծացնելու սեփական ազդեցությունը Հայաստանի կյանքում, ակնհայտ է: Հարցը, թերևս, մեկն է՝ նախագահը ստեղծված իրավիճակում կնախընտրի ձեռք մեկնել Փաշինյանին ու նրա հետևում կագնած ժողովրդի՞ն՝ հնարավորություն ստանալով առնվազն ապագայում մեծացնելու սեփական ազդեցությունն ու գուցե նաև ունեցած ֆունկցիոնալության շրջանակն (հեղափոխությունը նրան պարտական կլինի), թե՞ գնալ մեկ այլ ճանապարհով՝ այս անգամ արդեն ստանձնելով խորհրդարանի դատապաշտպանի կարգավիճակն ու այդպիսով վարձահատույց լինելով իրեն Հայաստան բերած ու նախագահ դարձրած համակարգին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում երկրի նախագահը չի կարող «ձեռքերը լվացողի» կարգավիճակում հանդես գալ ու ուզած-չուզած ստիպված է լինելու քայլ կատարել՝ կա՛մ աջ, կա՛մ ձախ: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.