fbpx
/// Հակահեղափոխության նոր օջախ՝ Հայաստանում. ովքե՞ր են թաքնված սարի հետևում

Հակահեղափոխության նոր օջախ՝ Հայաստանում. ովքե՞ր են թաքնված սարի հետևում

Ժամանակը հոսում է, այնինչ Ամուլսարի շուրջ միանգամայն արհեսականորեն բորբոքված կրքերն այդպես էլ չեն հանդարտվում. բնապահպանության քողի տակ սեփական գրպանային օրակարգն առաջ տանողները շարունակում են իրենց խառնակիչ գործունեությունը նոր թափով, ինչի արդյունքում շահում են միայն նրանք, ովքեր իրականում կանգնած են բնապահպան կոչեցյալների թիկունքի հետևում, որ ջանում են բոլոր հնարավոր միջոցներով շուկայից դուրս մղել «Լիդիան Արմենիա»-ին ու հենց նման կասկածելի ճանապարհով լուծել սեփական ինքնակայացման խնդիրը:

Իրականում այն բոլոր հակափաստարկները, որոնք նմանների կողմից բերվում են ընդդեմ «Լիդիան Արմենիա»-ի, ոչ այլ ինչ են, քան  հորինովի ասեկոսեներ, որոնց նպատակն ընդամենն ընկերությանը վարկաբեկելն է. ունենալով բնապահպանական հարցերում ծայրահեղ բծախնդրություն դրսևորող ներդրողներ, որոնց թվում նույն վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն է, «Լիդիան Արմենիա»-ն Հայաստանում իր գործունեությունն ի սկզբանե համապատասխանեցրել է բոլոր միջազգային չափանիշներին ու նորմերին՝ ամենաբարձր մակարդակով երաշխավորելով, որ հանքի շահագործումը որևիցե կերպ վտանգ չի կարող հասցնել Հայաստանի բնությանը: Հարկ է արձանագրել նաև, որ նախքան նույնիսկ ցիանիդի ձեռքբերումն, ըկերությունը հասցրել է ցիանիդի միջազգային օրենսգրքին անդամակցել ու նախաշահագործման աուդիտ անցնել՝ ունենալով միջազգային անկախ փորձագետներ և այլն։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում կան հանքեր, որ նույն ցիանիդը անվերահսկելիորեն օգտագործում են Սևանի «քթի տակ»  միանգամայն ազատորեն՝ չենթակվելով որևիցե սահմանափակման: Այսինքն՝ ինչ ուզում, այն էլ անում են՝ առանց մեկ րոպե անգամ մտահոգվելու, առանց որևիցե պատասխանատվություն կրելու կամ կանչվելու:

Արդյուքնում ստացվում է չազափազանց մտահոգիչ մի պատկեր. այն ընկերությունը, որն ամեն ինչ անում է՝ համապատասխանեցնելու սեփական գործունեությունը բոլոր միջազգային ստանդարտներին ու տալիս է բնապահպանական անվիճարկելի երաշխիքներ, կանգնում է փաստի առաջ, իսկ նրանք, ովքեր, կոպիտ ասած, թքած ունեն բոլոր բնապահպանական նորմերի վրա,  անխափան կերպով շարունակում են իրենց քայքայիչ գործունեությունը՝ մոռացված լինելով  այն նույն կույտի կողմից, որի նպատակը մեկն է՝ նեղանձնային շահը:

Եվ ուրեմն՝ ո՞րն է այստեղ ռացիոնալ այն հատիկը, որը թույլ կտար ինչ-որ կերպ բացատրել «Լիդիան Արմենիա»-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Եթե խնդիր կա հանքերի շահագործումն առհասարակ կասեցնելու, ապա թող  մյուսները նույնպես կասեցնեն իրենց գործունեությունը. լավագույնին մեջտեղից վերացնելով ու վնասատուներին բուծելու միջոցո՞վ են որոշել  մայր բնության «թասիբը» պաշտպանել…

Մեկ բան հստակ է՝ եթե խնդիր է դրված՝ Ամուլսարի՝ մանրակրկիտ նախագծված ու հետազոտված ծրագիրը բնապահպանության անվան տակ տապալելու նույնիսկ այն պարագայում, երբ բարձրաձայնվող բոլոր վտանգներն ընդամենը չապացուցված ցնորամտություններ են, ապա Հայաստանի մնացյալ հանքերն առհասարակ պետք է վերացնել, քանի որ մյուսների՝ բնության պատճառած վնասներն անգամ անզեն աչքով են տեսանելի՝ չզգալով ոչ մի հավելյալ մոնիթորինգի կամ միջազգային փորձագետների եզրակացությունների կարիք:

Մինչդեռ «Լիդիան Ամենիա»-ն կարող է  իր գործունեությամբ նոր բնապահպանական չափանիշներ բերել Հայաստան ու սահմանել այնպիսի մի նշաձող, որը կպարտավորեցնի մյուսներին ևս հաշիվ տալ սեփական գործունեության համար, «բեսպրեդելի» փոխարեն ցուցաբերել խատասխանատու մոտեցում: Իսկ միգուցե հենց սրանի՞ց են վախենում բոլոր նրանք, ովքեր փորձում են արհեստական խոչընդոտներ ստեղծել «Լիդիան Արմենիա»-ի առաջ, միգուցե որոշ հանք շահագործողների ձեռնտու չէ՞ միջազգային չափանիշներին համապատասխանող գործունեություն ծավալելը. մարդիկ հեշտ փող աշխատելու ձևը գտել են, ու նման իրավիճակում իրական պատասխանատվություն կրող ընկերության հետ մրցակցություն ծավալելը կարող է  այնքան էլ շահեկան չլինել:

Այնպես որ՝  «բնապահպան» հորջորջվողներն, եթե իսկապես նպատակ ունեն վերացնելու բնության անվտանգության տեսանկյունից ռիսկեր պարունակող բոլոր գործոնները, թող ոչ թե ընկնեն լավագույն հանք շահագործողի հետևից ու արդյունքում հայտնվեն ծիծաղելի վիճակում, այլ մտածեն նրանց մասին, ովքեր տարիներ շարունակ իրականում քայքայում են բնությունը: Մինչդեռ սեղանին դրված է նաև Հայաստանի՝ որպես պետության միջազգային վարկանիշի հարցն ու այն հարցը, թե որքանով են այստեղ կատարված ներդրումներն իրականում պաշտպանված, որքանով՝ ոչ, որքանով՝ երաշխավորված, որքանով՝ առհամարհված…

Մյուս կողմից, իհարկե, Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը միայն բնապահպանական տեսանկյունից չէ, որ անհանգստացնող է. դրանում առկա է նաև քաղաքական շատ կոնկրետ տարր:

Բանն այն  է, որ բնապահպանության հետ իրենք իրենց ասոցացնողներն ու դրա քողի ներքո փաստացի Հայաստանին հարված հասցնողները, որ գործում են տեղի ունեցած հեղափոխությանը բնորոշ մեթոդաբանությամբ, առաջին հերթին վնաս են հասցնում հեղափոխական իշխանությունների միջազգային հեղինակությանը՝ փաստացի վերածվելով ծպտյալ հակահեղափոխականների՝ ապացուցելով, որ հակահեղափոխությունն այսօր ոչ միայն Ազգային ժողովում է ծաղկում, այլև «բնության գրկում»: Փաստացի ստացվում է, որ մի խումբ վայ «բնապահպաների» գործունեության արդյունքում Փաշինյանի կառավարությունը ստիպված է լինելու առերեսվել միջազգային արբիտրաժում Հայաստանում խոշորագույն ներդրում արած ընկերության հետ՝ վերածվելով համաշխարհային թամաշայի (հենց դա է ցուցարարների հետևում կանգնածների նպատակներից մեկը), և սա այն դեպքում, երբ նույն հանրությանը քաջածանոթ որոշ հանքեր ու դրանք շահագոծողներ մեծագույն վնաս են հասցրել դիցուք Սյունիքի բնությանն, ու չնայած դրան՝ շարունակում են անխռով իրենց վնասատու գործունեությունը ծավալել: Այսինքն՝ փոխարենը առերեսվելու նմանների հետ, ջանում են ստիպել  Փաշինյանի  կառավարությանը՝ առերեսվելու միջազգային բոլոր նորմերին համապատասխան գործունեություն ծավալող խոշորագույն ընկերության հետ՝ հարվածի տակ դնելով Հայաստանը:

Ակնհայտ է, որ Ամուլսարի շուրջ բարձրացած աղմուկը հակահեղափոխական որոշ ուժերի կողմից հրահրվող գործողությունների արդյունք է, որի նպատակը մի կողմից՝ Փաշինյանին քաղաքական հարված հասցնելն է, մյուս կողմից՝ ի սկբզանե հետապնդած սեփական գրպանային շահերին չդավաճանելը, հակահեղափոխականության ֆինասնավորումը չխափանելը:

Իսկ սա նշանակում է, որ իրականում «ձեռնոց է նետված» ոչ միայն կամ ոչ այնքան Փաշինյանին անձամբ, որքան ողջ հայ հասարակությանը. անհաջողության մատնվելով քաղաքականության մեջ՝ հակահեղափոխությունը փորձում է ռևանշի հասնել մեկ այլ դաշտում. չի ստացվի:

Norlur.am

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-10-04T11:27:41+00:00 Հոկտեմբերի 3 17:07|Մեկնաբանություն|0 Comments
//
//