Հարուցվել է քրգործ վաշտի զինանոցում ինքն իրեն հրազենային վիրավորում հասցրած զինծառայողի մահվան դեպքի առթիվ

01.10.2018թ.` ժամը 10:50-ի սահմաններում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սուրենի Հարոյանը, վաշտի զինանոցում ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ի սահմաններում, գրանցվել է նրա կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.