fbpx
/// Դ. Տոնոյանն ու ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Դ. Տոնոյանն ու ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է շուրջ չորսամյա պաշտոնավարման ընթացքում Ռիչարդ Միլսի ջանքերով արդյունավետորեն իրականացված հայ-ամերիկյան փոխշահավետ ծրագրերի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթել դեսպանի Միլսին հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-10-02T18:51:55+00:00 Հոկտեմբերի 2 18:51|Քաղաքականություն|0 Comments
//
//