fbpx
/// Քիմ Քարդաշյանը համացանցի «ամենավտանգավոր» աստղ է ճանաչվել

Քիմ Քարդաշյանը համացանցի «ամենավտանգավոր» աստղ է ճանաչվել

Կիբեռանվտանգության հարցերով զբաղվող McAfee ընկերության անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համացանցում որոնման համար ամենավտանգավոր աստղն է:

Ինչպես նշում է BBC-ն, մասնագետները պարզել են՝ վիրտուալ տիրույթում որ աստղերի անվան որոնման դեպքում է «ճանապարհը» տանում դեպի վիրուսակիր կայքեր:

Արդյունքում պարզվել է, որ նրանց շարքում ամենավտանգավորը 37-ամյա հայուհին է: Նրան հաջորդում է մոդել Նաոմի Քեմփբելը, մինչդեռ եռյակը եզրափակում է Քորթնի Քարդաշյանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հետազոտությունն անցկացվել է միայն բրիտանացի օգտատերերի շրջանում:

Մասնագետների խոսքով՝ կիբեռհանցագործները հայտնիներին օգտագործում են օգտատերերին խաբելու, վտանգավոր կայքեր տանելու համար: Հայտնի է, որ այդ կայքերը վիրուս են տարածում, գողանում են օգտատերերի անձնական տվյալներն ու գաղտնաբառերը:

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-10-02T18:12:51+00:00 Հոկտեմբերի 2 18:12|Հասարակություն|0 Comments
//
//