fbpx
//, Քաղաքականություն/ Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լևոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Լևոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2010 թ.:

Լևոն Սարգսյանի կենսագրությունը

Ծնվել է 1959 թ. հունիսի 21-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:

1976 թ. ավարտել է Ստեփանակերտի N2 միջնակարգ դպրոցը:

1982 թ. ավարտել է ԵՊՀ Արևելագիտական ֆակուլտետի արաբական բաժինը:

1981-82 թթ. աշխատել է Ալժիրում` որպես զինվորական թարգմանիչ:

1983-85 թթ. ծառայել է խորհրդային բանակում` որպես զինվորական թարգմանիչ:

1986-89 թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ասպիրանտուրայում:

1989-91 թթ. աշխատել է Լիբիայում` որպես զինվորական թարգմանիչ:

1991-93 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող:

1993 թ. աշխատանքի է անցել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում:

1994-98 թթ. աշխատել է Հալեպում որպես ՀՀ գլխավոր հյուպատոս: 1998-2004 թթ. աշխատել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

2000-2005 թթ. համատեղությամբ աշխատել է Հորդանանի Հաշիմյան թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

2005-2010թթ. Թունիսում և Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է եղել:

2010թ. մարտի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-10-02T23:45:53+00:00 Հոկտեմբերի 2 17:48|Պաշտոնական, Քաղաքականություն|0 Comments
//
//