Պետք չէ կորցնել զգոնությունը, Ադրբեջանին թույլ տալ ՀԱՊԿ. Աշոտյանը մի քանի զգուշացում ուներ Փաշինյանին

Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ ներքաղաքական հարցերից չի խոսելու, խոսելու է Ղարաբաղյան հիմնախնդրից: Մինչ այդ նա նա ասաց, որ նրանք, ովքեր գուցե չեն հավանում իր քաղաքական տեսակետները կամ իրեն չեն սիրում, բայց հիմա նայում են այս նիստը, կարող են գրել իրենց մշտական մեկնաբանությունները՝ նախկին իշխանություններին «ծառայելու» մասին և այլն: Այնուհետև նշեց, որ խոսելու է Ղարաբաղյան խնդրի մասին, որտեղ ըստ նրա՝ իշխանություն- ընդդիմություն տարանջատումը երբեք չպետք է ճակատագրական դառնա: Նա հիշեցրեց վարչապետի հայտարարությունը, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ձեռք են բերել պայմանավորվածություններ հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, և ասաց, որ սրտանց ուզում է հավատալ, որ կպահպանվի այդ պայմանավորվածությունը: Միաժամանակ վարչապետին ուղղված մի քանի զգուշացում ուներ՝ նախ չկորցնել զգոնությունը, ապա Ադրբեջանին ՀԱՊԿ թույլ չտալ: Աշոտյանը նշեց, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածութոյւններն ուժի մեջ են և պետք է կյանքի կոչվեն: Այնուհետև նկատեց, որ Ադրբեջանի մամուլի խոսնակն այդ պայմանավորվածությանն արձագանքեց, թե տեսաք, որ ասում էինք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների բանաձևն է, երրորդ կողմ չի լինելու, այսինքն՝ Ղարաբաղը չի լինելու: Արմեն Աշոտյանը նշեց, որ ինչպես իրենք, այնպես էլ վարչապետը նույն համոզման պետք է մնան, որ առանց Արցախի ժողովրդի որոշման հակամարտությունը չի որոշվելու:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.