Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-6 աստիճանով. սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին հյուսիսային շրջաններում, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում` հոկտեմբերի 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում https://www.tert.am/files/flash/02ARM1.jpg?1538471674571 alt="" width="600" height="414" /> Երևան քաղաքում https://www.tert.am/files/flash/02ARM2.jpg?1538471684914 alt="" width="600" height="170" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.