Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի նախագահի և համայնքի ղեկավարի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Աբխազիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի նախագահ Գալուստ Տրապիզոնյանի և համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից: Արցախի արտաքին գործերի նախարարին է ներկայացվել համայնքի ընթացիկ ծրագրերն ու համայնքի գործունեության հեռանկարային ուղղությունները: Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է հայկական սփյուռքի կազմակերպությունների ու կառույցների հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը՝ նշելով Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ նպաստելու սփյուռքում հայապահպանության ծրագրերի իրականացմանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.