Ռոնալդուն դետեկտիվ է վարձել իրեն բռնաբարության մեջ մեղադրող կնոջը հետևելու համար

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անձնական դետեկտիվ է վարձել, որպեսզի հետևի ԱՄՆ-ի բնակչուհի Քեթրին Մայորգային, ով ֆուտբոլիստին մեղադրում է բռնաբարության մեջ: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը: Դեռ անցած տարի «Spiegel» պարբերականը հայտնել էր, որ 2010 թվականի հունվարին Ռոնալդուն 375 հազար դոլար է վճարել, որպեսզի խուսափի սեռական բռնության մեջ մեղադրանքից: Նշվում էր, որ 33-ամյա ֆուտբոլիստի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականի հունիսի 12-ին Լաս-Վեգասում, որտեղ նա հանգստացել է իր եղբոր և քրոջ հետ: Ռոնալդուի «զոհը» դեռ այն ժամանակ է ցանկացել դիմել դատարան, բայց իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո Կրիշտիանուն նրան ընդհանուր առմամբ 375 հազար դոլար է վճարել` լռության դիմաց: Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի հարձակվողը դետեկտիվ է վարձել, որպեսզի հետևի կնոջ անձնական կյանքին: Նշվում է, որ Քեթրինի հայրը, ով նախկին հրշեջ է, վախենալով աղջկա անվտանգության համար` վերջինիս ինքնապաշտպանություն է սովորեցրել: Ավելի վաղ համացանցում տարածվել էր Կրիշտիանուի և Քեթրինի համատեղ լուսանկարը`  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.