Մարգարիտա Գասպարյանը WTA-ի վարկանիշում առաջադիմել է 161 հորիզոնականով

Հայկական արմատներով ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը WTA-ի վարկանիշային աղյուսակում 299-րդ հորիզոնականից բարձրացել է 138-րդ հորիզոնականը: Շաբաթ օրը Գասպարյանը հաղթել է Տաշքենդի մրցաշարի եզրափակչում, որի մրցանակային ֆոնդն ավելի քան 225 հազար դոլար է կազմել: Վճռորոշ խաղում թենիսիստուհին 6:2, 6:1 հաշիվներով առավելության է հասել Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի` Անաստասիա Պոտապովայի նկատմամբ: Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ Սիմոնա Հալեպը: Իր դիրքերը բարելավել է US Open-ի հաղթող, ճապոնացի Նաոմի Օսական` բարձրանալով 6-րդ հորիզոնականը: WTA-ի վարկանիշ, հոկտեմբերի 1 1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա)`8061 միավոր, 2 (2). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա)` 5610, 3 (3). Անժելիկա Կերբեր (Գերմանիա)`5345, 4 (5). Պետրա Կվիտովա (Չեխիա)` 4635, 5 (6). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա)` 4555, 6 (8). Նաոմիա Օսակա (Ճապոնիա)` 4390, 7 (7). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա)` 4345, 8 (4). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա)` 3925, 9 (9). Սլոան Սթիվենս (ԱՄՆ)` 3912, 10 (10). Յուլիա Գյորգես (Գերմանիա)` 3730
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.