ՀԱՊԿ-ի կրավորական վարքագիծը. շառից, փորձանքից հեռու

Ինչպես հայտնի է, վերջին օրերին Ադրեջանը կրկին բացասական ակտիվութուն է դրսևորում Հայաստանի հետ սահմանին: Բանը հասել է միանգամից տարբեր ուղղություններով իրականացվող  սադրանքնրին, ինչը, թերևս, կարող է բացատրվել ոչ միայն Հայաստանի նկատմամբ Ալիևի ունեցած պարզ ատելությամբ, այլև Բաքվի փորձերով՝ ստուգելու հատկապես ՀԱՊԿ-ի արձագանքը Հայաստանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ. ուզում են հասկանալ՝ պատերազմի պարագայում ինչ արձագանք է անհրաժեշտ ակնկալել մի կառույցից, որը գոնե պաշտոնապես համարվում է Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը՝ հայկական բանակի հետ մեկտեղ: Սեպտեմբերի 20-ին Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը ստիպված է եղել պատասխանել հայ լրագրողների մի քանի հարցերին՝ վերաբերող վերջին օրերին Հայաստանի շուրջ ստեղծված իրավիակին: Այսպես՝ հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը չի՞ պատրաստվում ինչ-որ կերպ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը, Սիդորովը պատասխանել է. «Այսօրվա դրությամբ հակամարտության կողմերը իրենք զբաղվում են իրավիճակով և Հայաստանից ՀԱՊԿ-ին որևէ դիմում չի ստացվել այդ կապակցությամբ: Կարծում եմ, որ տեղում հակամարտող կողմերը հարցը կլուծեն` առանց ՀԱՊԿ-ի ուժի կիրառման»: Պետք է խոստովանել, որ ՀԱՊԿ-ի բարձրաստիճան ներկայացուցչի արձագանքը վերջին իրադարձություններին, որի արդյունքում արդեն հայկական կողմն ունի առվազը մեկ զոհ, հիասթափեցնող է. սա այն պատասխանը չէ, որն ակնկալվում է մի կառույցի պաշտոնյայի կողմից, որի բուն ֆունկցիաներից մեկն էլ Հայաստանի անվտանգությունը երաշխավորելն է: Ակնհայտ է, որ  Սիդորովի պատասխանը տեղավորվում է «շառից, փորձանքից հեռու» տրամաբանության մեջ, ինչն, անկասկած, արդյունք է առաջին հերթին Մոսկվայի՝ Անդրկովկասում ունեցած շահերի, որոնք շատ դեպքերում հակասական են: Հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է մտածեն Բաքվում այն պարագայում, երբ ՀԱՊԿ-ից փաստացի որևիցե սթափեցնող  հայտարարւթյուն չի հնչում Բաքվի հասցեին: Կարելի՞ է, արդյոք, նմանօրինակ դիքրորոշումը վերագրել ասենք բացառապես Սիդորովի անձին: Ակնհատորեն՝ ոչ, իսկ թե ինչու, սա արդեն վերլությույան մեկ այլ թեմա է. խնդիրն, անկասկած, Ադրբեջաին «հուշտ» չանելն ու  նրա վրա ազդեցության պահպանումն է: Բոլոր դեպքերում միանշանակ է, որ Սիդորովի գոնե մի փոքր այլաբովանդակ հայտարարությունը կարող էր օգնել Բաքվին՝ ավելի արագ հասկանալու իր համար  իրավիճակի անհեռանկարայնությունն ու այն պարզ ճշմարտությունը, որ սադրանքներ հրահելով անհնար է լինելու Հայաստանից զիջումներ կորզելը: Ավա՜ղ… Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.