fbpx
/// Նախարարի շուրջ մեծ սկանդալ է հասունանում

Նախարարի շուրջ մեծ սկանդալ է հասունանում

«Փաստ»-ը տեղեկացնում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի  գործողությունների պատճառով «Ֆիլիպ Մորիսը» կարող է հրաժարվել Հայաստանում ներդրումներ անելու իր ունեցած բազմամիլիոնանոց ծրագրից՝ նախապատվություն տալով Վրաստանին: Բանն այն է, որ ընկերության ղեկավարության ձեռքի տակ հայտնվել են փաստեր, որոնք վկայում են այն  մասին, որ հակածխախոտային պայքարի անվան տակ նախարար Թորոսյանն արշավ է սկսել «Ֆիլիպ Մորիս» ընկերության և iQos էլեկտրոնային ծխախոտների դեմ՝ փորձելով ձախողել ընկերության գործունեությունը Հայաստանում. ասում են՝ ստվերային համաձայնության մեջ է մտել «Գրանդ տոբակոյի» հետ:

«Ֆիլիպ Մորիս» ընկերությունը Հայաստանի կառավարության հետ համաձայնության էր եկել գիտահետազոտական կենտրոն հիմնելու շուրջ, որում ներգրավվելու ու վերապատրաստվելու էին 400-ից ավելի հայ գիտնականներ: Ընկերությունը պատրաստվում էր առողջապահական ոլորտի համար չափազանց կարևոր ուսումնասիրություններ անել, այդ թվում՝ կապված ծխախոտի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապի բացահայտման շուրջ:

Հիմա, փաստորեն,  նախարար Թորոսյանի պատճառով Հայաստանը կանգնել է լրջագույն ու կարևոր ներդրումային ծրագրից զրկվելու եզրին:

Սույն հարցը, որքան էլ կարղ է մասնավոր խնդիր թվալ՝ առնչվող ընդամենը մեկ առանձին վերցրած ընկերությանը, իրականում լրջագույն մարտահրավեր է ողջ Հայաստանի համար. նմանօրինակ սկանդալային իրավիճակները չեն կարող նպաստել նոր Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, բիզնես գրավչության մեծացմանը:  Մի պարագայում, երբ իշխանություններն առիթը բաց չեն թողնում՝ աշխարհին համոզելու, որ Հայստանում իրավիճակ է փոխվել, որ ներդրումներ անելիս ներդրողները որևիցե արհեստական խոչընդոտների առաջ չեն կարող կանգնել, կառավարության կարևոր մասնիկ հանդիսացող Թորոսյանի փաստացի ստվերային գործունեության արդյունքում, փաստորեն, պրակտիկորեն բոլորվին այլ պատկերի ենք ականատես դառնում ու հետո զարմանում, թե ասենք ինչու է Թրամփը հրաժարվում Փաշինյանին ընդունել: Ի դեպ՝ նախարար Մնացականյանն արդեն իսկ հասցրել է հաստատել  մամուլում  նախապես շրջանառվող այն լուրերը, որ Փաշինյան-Թրամփ հանդիպում չի լինելու, ինչն, անկասկած, վկայում է կոնկրետ խնդիրների մասին:

Իրականում հարցն այստեղ ոչ միայն Հայստան դրսից ներդրումներ բերելուն է առնչվում, խնդիրը ոչ միայն տնտեսական բնույթի է,այլև առաջին հերթին քաղաքական. սեղանին դրված է նոր իշխանությունների հեղինակության հարցը, որը, փաստորեն, առանձին վերացրած դեմքերի ինքնագործունեության արդյունքում վտանգվելէ այսօր: Եվ ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում տնտեսությունը ոտքի հանել, երբ  առանձին վերցրած դեմքեր աշխարհով մեկ խայտառակ են լինում՝ մեծ վնաս հասցնելով երկրի միջազգային հեղինակությանը:

Norlur.am

 

 

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-09-20T14:56:49+00:00 Սեպտեմբերի 20 14:56|Մեկնաբանություն|0 Comments
//
//