Նավթ ու գազ՝ Հայստանո՞ւմ. ի՞նչ են հայտնաբերել ուսումնասիրողները

Հայաստանում էներգակիրների փնտրտուքը բավական երկար պատմություն ունի: Այն սկսվել է դեռ 20-րդ դարի կեսերից՝ շարունակվելով մինչև այսօր : Սեպտեմբերի 18-ին «Ինտեգրալ Պետրոլեում» ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Պետրոսյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ըկերության հետազոտական աշխատանքների արդյունքում, որոնք բավական տևական ժամանակ է՝ շարունակվում են, Հայաստանի տարածքում հայտնաբերվել է աշխատելու համար հեռանկարային 13 տարածք: «Մեր կողմից հայտնաբերված գազի և նավթի շահագործումը երկրին կարող է տալ շուրջ 20 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ վառելիք»,-ասուլիսի ընթացքում հայտարարել է Վաչագան Պետրոսյանն՝ իր ելույթում ընդգծելով, որ Հայստանի բնական հարստությունների արդյունահանման բացակայության իրողությունը պայմանավոված է եղել բացառապես նախորդ իշխանությունների կողմից դրսևորած անտարբեր վերաբերմունքով: Վաչագան Պետրոսյանն այս խնդրով որոշել է դիմել Փաշինյանի կառավարությանը՝ հույսով, որ նոր իշխանությունները «սայլը տեղից կշարժեն»: Եթե Պետրոսյանի հայտարարություններն ու, մասնավորապես, նրա կողմից հնչեցրած թիվն իրականություն  է, ապա պետք է արձանագրել, որ կան բոլոր նախապայմանները՝ Հայաստանի զարգացումը մի նոր մակարդակի բաձրացնելու, երկրի էներգետիկ կախվածության հարցը լուծելու, ՀՀ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական կշիռը բարձրացնելու: Հաշվի առնելով հեղափոխական իշխանությունների ցանկությունը՝ Հայաստանի տեղն ու դերը ժամանակակից աշխարհում ամրապնդելու, կարելի՞ է, արդյոք, հույս ունենալ, որ կառավարությունը սույն խնդիրն «ականջի հետև» չի գցի և իրապես կսկսի զբաղվել այս հարցով՝ կա՛մ այն ընդմիշտ փակելու, եթե ոչ մի էներգակիր էլ չկա, կա՛մ երկրի առաջ նոր հորիզոններ բացելու, եթե դրանք, այնուամենայնիվ, կան: Տեսականորեն ի՞նչը կարող է այս անգամ դառնալ խոչընդոտ՝ տիրություն անելու սեփական ռեսուրսներին: Նախ՝ պետք է արձանագրել, որ այս հարցն  ավելի շատ երևիթե աշխարհաքաղաքական նշանակություն ունի, քան նույնիսկ տնտեսական, քանի որ կարող է էապես թուլացնել Հայստանի՝ նույն Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունը՝ չնայած գրեթե անկասկած է, որ արդյունահանման պարագայում դրանով զբաղվելու են հենց ռուսական ընկերությունները: Բոլոր դեպքերում մի բան է Հայաստանն առանց նավթ ու գազ, և բոլորովին այլ բան՝ Հայաստանը նավթագազային հանքերով:  Պետք է գիտակցել, սակայն, որ երկրի թիվ մեկ խնդիրն այսօր ոչ թե տնտեսականն է, այլ առաջին հերթին անվտանգային: Հետևաբար՝ կարելի՞ է, արդյոք ենթադրել, որ շատ իմաստներով հենց սույն խնդիրն է դարձել այն զսպող գործոնը, որ թույլ չի տվել նախորդ իշխանություններին առավել համարձակորեն ձեռնամուխ լինել  ուսումնասիրությունների խորացմանը: Եվ ամենակարևորը՝ կարո՞ղ է, արդյոք, ներկայում Հայաստանի՝ անվտանգային հարցերում Ռուսաստանից ունեցած կախվածությունը կաշկանդող գործոն դառնալ նաև ներկա իշխանությունների համար: Ոչ միայն չի բացառվում,այլ անվիճելի է,որ առանց ՌԴ  թույլտվության ՀՀ ոչ մի իշխանություն չի կարող իրեն թույլ տալ ինքնագլխության դիմել ու Հայաստանը մեկ րոպեում վերածել   էներգետիկ առումով անկախ պետության. դա կարող է ազդել տարածաշրջանում ուժերի դասավորոթյան վրա՝ հանգեցնելով լուրջ տեղաշարժերի,իսկ դա մոսկվային պետք չէ: Ուստի՝ եթե նույնիսկ ենթադրենք էլ, որ Պետրոսյանի հայտարարություններն իրականություն են,ու իսկապես Հայաստանի ընդեքրում կա 20 մլրդ և ավել հարստություն,ապա  շատ հավանական է, որ  անույնիսկ նոր իշխանությունները չհամարձակվեն ձեռք տալ դրան Բոլոր դեպքերում ցանկություն կա հույս հայտնելու, որ նախ՝ Վաչագան Պետրոսյանի հայտարարություններն իսկապես հիմնավոր են, ապա՝ նոր իշխանություններն ի վերջո կսկեն զբաղվել սույն խնդրով՝ հերքելու կամ հաստատելու տասնամյակներ ի վեր թափառող գայթակղիչ շշուկները: Norlur.am          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.