Էրդողանի տհաճ անակնկալը՝ Բաքվին. հուսախաբություն

Մոսկվայում ամփոփելով կայացած բանակցությունների արդյունքները՝ Պուտինն ու Էրդողանը հայտարարել են՝ Անկարան ու Մոսկվան պայմանավորվել են, որ կձևավորեն ապառազմականացված բուֆերային գոտի սիրիական Իդլիբում՝ զինյալ ընդդիմադիր խմբավորումների ու սիրիական բանակի շփման գծի միջև,  և չի լինի գրոհ Իդլիբի ուղղությամբ, ինչը պլանավորում էր սիրիական բանակը ՌԴ օգնությամբ: Աշխարհն արդեն իսկ հասցրել է դրականորեն արձագանքել այս ամենին՝ ողջունելով Պուտինի ու Էրդողանի որոշումը՝ խուսափելու բախումից: Ճիշտ է՝ չնայած այս ամենին սիրիական մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Ասադը մտադիր է գրոհ կազմակեպել իսլամիստների դեմ՝ անկախ ամեն ինչից:  Ըստ աղբյուրի՝ սիրիական բանակը կգրոհի Լաթաքիան, Հյուսիսային Համան և Ալ Գահը, մոտ ապագայում սպասվում է նաև լայնածավալ հարձակում Իդլիբի վրա, որը զինված ընդդիմադիր գրոհայինների վերջին խոշոր հենակետն է Սիրիայում։ Արդյոք սիրիական մամուլում տարածված լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ, հայտնի կդառնա, թերևս, առաջիկայում, բայց այն, որ Մոսկվային ու Անկարային հաջողվել է հասնել շատ կարևոր համաձայնության, թույլ է տալիս հույս ունենալու, որ ռուս-թուրքական ռազմական բախում Սիրիական հողում առայժմ չի լինի. կողմերը շատ լավ հասկանում են, թե ինչի դա կարող է բերել վերջնարդյունքում: Ինչպես հայտնի է, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ամեն մի տեղաշաժ այս կամ այն կերպ ազդում է Անդրկովկասում տիրող փխրուն իրավիճակի վրա. Ալիևի վերջին օրերի ակտիվացումն էլ շատ առումներով պայմաավորված է հենց Սիրիայում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակով, քանի որ Բաքուն  ցանկացած առիթ փորձում է օգտագործել՝ ստանալու ռազմական սադրանքի իրավունք: Կարելի՞ է, արդյոք, ասել, որ ռուս-թուրքական պայմանավորվածությունն իսկական «սաը ցնցուղ» կարող է  դառնալ Ալևի գլխին: Իհարկե, քանի որ ակնհայտորեն Էրդողանի ու Պուտինի պայմանավորվածությունը Ալիևին այնքան էլ հավանական չէր թվում, ու վերջինիս էապես ոգևորել էր ոչ միայն Իսրայելի պաշտպանության նախարարի անդրկովկասյան այցն, այլև այն համոզմունքը, որ Թուրքիային ու Մոսկվային չի հաջողվելու համաձայնության գալ, իսկ Մոսկվայի ու Անկարայի միջև ցանկացած բախում անկրկնելի առիթ  է՝  Հայաստանի ուղղությամն պատերազմ սանձազերծելու: Հիմա, փաստորեն, Ալիևի հույսերն ի դերև են ելել, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ վերջինիս ռազմատենչությունն այլևս կրելու է խիստ սահմանափակ բնույթ: Ճիշտ է՝ դեռևս Մերձավոր Արևելքում կայուն վիճակ չէ, ու սիրիական իշխանությունները կարծես մտադիր չեն հնազանդվողի դերում հանդես գալ, սակայն միանշանակ է, որ առայժմ  ռուս-թուրքական բախման վտանգը չեզոքացված է՝ Ալիևի համար այդ հանգամանքից բխող բոլոր տխուր հետևանքներով հանդերձ: Norlur.am        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.