Վրաստանը կմիանա՞ Հայաստանի շրջափակմանը. գլխավոր հետևությունը

Մինչ Արդբեջանը սրում է ատամներն ու սպասում հարմար առիթի՝ հենց ռազմաշդատում փորձարկելու տարիներ ի վեր կուտակած թանկ ռազմական տեխնիկան, պակաս անհանգստացնող չէ իրավիճակը Վրաստանում. արդեն երեք-չորս օր է՝ հայ բեռնափոխադրողները չեն կարողանում ցամաքային ճանապարհով՝ Լարսի անցակետից ցորենով բեռնված իրենց մեքենաներն անցկացնել: Ստեղծված իրավիճակը հետևանք է դարձել Թբիլիսիի որոշման՝ այս տարվա հոկտեմբերի 1-ից հացահատիկային մթերքների՝ Վրաստանի  տարածքով ավտոտրանսպորտով տեղափոխումն արգելելու վերաբերյալ. վրացիներն այս որոշումը հիմնավորում են  ճանապարհների որակը խնայել ջանալով: Չնայած նախապես խոսվում էր հայկական ու վրացական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին, որն իբր պետք է օգնի Հայաստանին՝ խուսափելու կոլապսային իրավիճակներից, սակայն փաստը մնում է փաստ, որ այդ պայմանավորվածություննրն այսօր չեն օգնում՝ դուրս գալու փակուղային իրավիճակից՝ չնայած կառավարությունում վստահեցնում են, որ հայ-վրացական պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ, ու որևիցե խնդիր չկա: Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ ստեղծված իրավիճակը կարող է շատ երկար տևել կամ ինչ-որ կերպ չհանգուցալուծվել, սակայն անհերքելի է, որ նմանօրինակ իրավիճակները պետք է լրջագույն հետևությունների տեղիք տան հատկապես կառավարությանը. առաջնային տնտեսական նպատակ պետք է հռչակվի այս ոլորտում ինքնաբավության հասնելը. չի կարող պատերզմող երկիրը այնպիսի ստրատեգիական հարցում, ինչպիսին հացի խնդիրն է, կախված լինել օտար երկրների բարի կամքից: Այս հարցն, անկասկած, պետք է վաղուց լուծված լիներ հատկապես այն պարագայում, երբ Հայաստանը գյուղատնտեսական ճիշտ քաղաքականության դեպքում ունի իրական պոտենցիալ՝ հասնելու ինքնաբավության, սակայն ունենք այն, ինչ ունենք, ու ժամանակն է՝ խնդրին ամենակարճ ժամկետներում լուծում տալու, դրան հեղափոխաբար մոտենլու: Եվ ո՞վ է երաշխավորը, որ ասենք  վաղը կամ մեկ ամիս հետո Հայաստանի դեմ տոտալ ռազմական արշավ չի սկսվի: Մի՞թե ազգովի կախված ենք մնալու վրացական իշխանությունների բարի կամքից: Վրացիներն են ու հնարավոր պատերազմի ժամանակ գաղտնի համաձայնության են գալիս Ալիևի ու Թուրքիայի հետ ու միանում են Հայաստանի բլոկադային: Ի՞նչ ենք հակադրելու այդ ամենին… Իհարկե, հացի խնդիրը ռազմավարական է ու հանդիսանում է առաջնային լուծման հարց, սակայն անվիճելի է, որ միայն հացահատիկի հարցում չէ, որ Հայաստանը հնարավորինս պետք է ձգտի ինքնաբավության.  պետք է զարկ տալ տեղական արտադրության բոլոր ուղղություններին՝ անխտիր, քանի որ ներկրման «ասեղի վրա նստելով»՝ պետություն չես կառուցի: Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.