Ի՞նչն է ոգևորել Ալիևին

Վերջին օրերի Ադրբեջանի ռազմական ակտիվությունն ու հայկական գյուղերի ուղղությամբ արձակված կրակահերթերի առատությունը հուշում են, որ գերտերությունների բոլոր ջանքերը՝ հասնելու Բաքվի զսպմանն ու բանակցային պրոցեսի վերականգմանն, արդյունք չեն տալիս: Ընդ որում՝ կրակոցներ են սկսել հնչել նաև Նախիջևանի ուղղությամբ, ինչն, անկասկած, շատ ավելի մտահոգիչ ազդանշան է, քան ոմանք կարող են նույնիսկ պատկերացնել. սա նշանակում է, որ տոտալ պատերազմի բռնկման պարագայում հարվածի տակ են հայտնվելու Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ռամզավարական տարածքները՝ հարավում, ինչը լրջագույն սպառնալիք է դառնալու հատկապես Արցախի համար. էապես  խոչընդոտվելու է Հայաստանից Արցախ ուղարկվելիք օժանդակությունը: Ի՞նչն է դարձել պատճառ կամ ինչի՞ց է հատկապես ոգևորվել սեփական որդուն բանակ զորակոչած Ալիևն, ի՞նչն է նրան հույս ներշնչել, թե ռազմական հերթական ավանտյուրան կարղ է հարցի լուծում դառնալ ու  օգնել՝ հաշվեհարդար տեսելու նոր Հայստանի հետ: Իրականում դատելով վերջին օրերին ընթացող ու սպասվելիք տեղաշարժերից՝ պետք է միանշանակորեն արձանագրել, որ տարածաշրջանում իրավիճակը բավական զգայուն է դարձել. ապակայունացնող համար մեկ գործոնն այսօր կրկին դարձել է Սիրիան, ուր Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակն, երբ ակնհայտորեն բախման մեջ են հայտնվել Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը, սպառնում է վերածվել  լուրջ ընդհարման հատկապես ՌԴ-ի ու Թուրքիայի միջև՝ երկրներ, որոնց շահերը Սիրիայում ակնհայտորեն հայտնվել են բախման մեջ: Այս իմաստով վճռորոշ պետք է համարել սեպտեմբերի 17-ի Սոչիի հանդիպումն Էրդողանի ու Պուտինի միջև, որի ընթացքում, ըստ Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորագրության, առաջնորդները քննարկելու են երկկողմանի համագործակցության հրատապ հարցեր և սիրիական հակամարտության կարգավորման խնդիրները: Սրանից առաջ էլ ինչպես հայտի է, Էրդողանն էր այցելել Բաքու, ուր կայացած շքերթի ժամանակ, որն, ի դեպ, նվիրված էր «բոլշևիկա-դաշնակցական օկուպացիայից Բաքվի ազատագրման 100-ամյակին», հայտարարել էր հետևյալը. «Առանց հակամարտության կարգավորման, առանց իրենց հայրենի տներ փախստականների վերադարձի չի կարող անգամ խոսք գնալ սահմանների բացման և որևէ տեսակի հարաբերությունների հաստատման համար»: Էդրողանի խոսքը, որը վերաբերում է հայ-թուրքական հարաբերոթյուններին՝ շոշափելով արցախյան հակամարտությունը, չնայած դժվար է որակել որպես խիստ ագրեսիվ  հայտարարություն՝ընդդեմ ՀՀ-ի, սակայն միանշանակ է, որ դրանով Անկարան իր աջակցությունն է փորձել հայտնել կատաղությունից ատամներ կրճտացնող  Ալիևին՝միաժամանակ, սակայն, թողնելով կոմպրոմիսի ճանապարհ՝ ըստ էության՝ հույսով, որ Պուտինի հետ հանդիպմանը կհաջողվի պայմանավորվել Մոսկվայի հետ, ու 2016-ի ապրիլյան սցենարի կրկնության կարիք չի լինի: Սակայն Ալիևի տրամադրության վրա կարող էր ազդել ոչ միայն Էրդողանի  հայտարարությունը կամ Իդլիբում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակն, այլև մի շատ կարևոր ու խորհրդավոր այց. այս օրերին Անդրկովկասում է գտնվում Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն, ով, ինչպես պարզվում է, մտադիր չէ այցելել Հայաստան. կբավարարվի վրացիների ու ադրբեջանցիների հետ հանդիպումներով: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Իսրայելի հետարքրությունն Անդրկովկասի ու նույնիսկ Հայստանի նկատմամբ էապես աճել է: Դա, ըստ էության, պայմանավորված է ոչ միայն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, այլև գլխավորապես Իրանի շուրջ ընթացող պրոցեսներով, որի ղեկին կանգնած է Իսրայելը: Այս երկրի համար թիվ մեկ խնդիրը Իրանի դեմ պլանավորվող հարվածից առաջ դաշնակիցների ձեռքբերումն է  այդ թվում Անդրկովկասում, որոնց դերում, փաստորեն, հանդես են գալիս Վրաստանն ու Ադրբեջանը. Հայաստանը, թերևս, հրաժարվել է դառնալ հակաիրանական դեմարշի մասնակից ու Իսրայելին հասկացրել, որ թեպետ «երկու ձեռքով»  կողմ է երկկողմ հարաբերությունների առաջընթացին ու ամրապնդմանը, սակայն չի պատրաստվում  հարաբերություններ ծավալել՝ ընդդեմ Իրանի, ու եթե ինչ-որ մեկն իսկապես ցանկանում է խորացնել Հայաստանի հետ հարաբերություններն, ապա դա պետք է անի ոչ թե ընդդեմ մեկի, այլ հանուն երկկողմ բարեկամության ամրապնդման: Մինչդեռ ի սկզբանե էլ պարզ է, որ Հայաստանն Իսրայելի համար կարող է հետաքրքություն ներկայացնել միայն հակաիրանական արշավի կոնտեքստում, ու Լիբերմանի ցուցաբերած ընտրողական վերաբերմունքը, թերևս, հենց դրա արդյունք է: Տեսականորեն արդյոք հնարավո՞ր է ենթադրել, որ Ալիևին հատկապես ոգևորել է Իսրայելի խոստացած ենթադրելի աջակցությունն այն դեպքում, եթե Բաքուն վճարի այն գինը, որն ակնկալում է հրեական պետությունը: Բոլորովին բացառված չէ, ավելին՝ մեծ է հավանականությունը, որ Լիբերմանի՝ տարածաշրջան կատարած այցի ու Արդբեջանի ագրեսիվ գործողությունների միջև առկա ժամանակային սինխրոնությունը հենց այդ բանի վկայությունն է. ամենայն հավանականությամբ՝ Լիբերմանը Բաքվին ինչ-որ բաներ է խոստացել ինչ-որ բանի դիմաց, ու Ադրբեջանում, կորցնելով իրականության զգացողությունը, որոշել են բախտները փորձել ենթադրելի է հոկտեմբերին: Պետք չէ մոռանալ, որ մի շարք վելուծաբաններ ու ռազմական փորձագետներ այսօր էլ շարունակում են մնալ այն կարծիքին, որ 2016-ի ապրիլյան պատերազմն ադյունք էր նաև Իսրայելի կողմից Ադրբեջանի հանդեպ վարած սատարողական քաղաքականության: Բոլոր դեպքերում միանշանակ է, որ շատ հարցերի պատասխաններ պարզ են դառնալու միայն Էրդողան-Պուտին հանդիպման արդյուքների ամփոփմամբ. Անդրկովկասի անվտանգության համար պատասխանատու ու այստեղ ամենամեծ ազդեցությունն ունեցող երկրներն այս երկուսն են, որոնց միջև հարաբերությունների որակից է հաճախ կախված լինում այն  հարցը, թե ինչ զարգացումներ է պետք ակնկալել Անդրկովկասում: Հայաստանին  հասցված ամեն մի հարված  հարված է տարածաշրջանում ռուսական դիրքերին (ցանկություն կա հավատալու, որ Մոսկվայում հենց այսպես են մտածում), ու այս բանալ ճշարտությունը Անկարան պարբերաբար փորձում է սակարկման ու շահարկման առարկա դարձնել Մոսկվայի հետ հարաբերություններում. Սիրիայում է որոշվում Անդրկովկասի ճակատագիրը Norlur.am                
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.