Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեցիք դուք․ այդքան խիզախություն չունեցաք նրան կալանքի տակ պահելու համար․ Նաիրա Զոհրաբյան

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանակում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ Սերժ Սարգսյանի մերձավորներից ոմանք ՔՊ-ի ցուցակում են հայտնվել: «Եվ հիմա մե՞նք ենք սերժական և ռոբական, թե՞ դուք: Թե՞ կարծում եք փողոցներում, հարթակներում , ճղճղալով, հիստերիկ շարժումներ անելով կարողանալու եք երկար ժամանակ խաբել այս ժողովրդին: Բավական եղավ, չէինք խոսի այս ամենի մասին, եթե դուք չանցնեիք բարոյականության, տղամարդկության, արժանապատվության բոլոր սահմանները: Բա այդպիսի լավ թեկնածու ունեք, ինչո՞ւ եք ոտք ու ձեռք ընկել, ինչո՞ւ եք խառնվել, ինչո՞ւ եք սացցանցերում հայհոյում: Այն տղամարդը, որը կեղծ անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին: Դուխ ունե՞ք, տղամա՞րդ եք, ոչ թե ֆեյքերով, այլ եկեք կանգնեք այստեղ բանավիճենք: Ձեր թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, չի գալիս, գա ի՞նչ խոսի, քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի, վախենում է: Հիմա էլ ասում եմ, տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի՛ առանց Նիկոլի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները։ Թե հեշտ է Փաշինյանի մեջքի տակ պախկվելով քաղապետ խաղալ: Չի կարելի, էլի եմ ասում, չէինք խոսի այս մասին եթե իրենք չանցնեին՝ պարկեշտության, բարոյականության, արժանապատվության բոլոր սահմանները: Դուք ի՞նչ իրավունք ունեք Արամ Զավենի Սարգսյանին անվանելու դավաճան, Դուք ինչ իրավունք ունեք պարկեշտ, մաքուր քաղաքացի Արտակ Զեյնալյանին անվանելու դավաճան, ո՞վ է տվել այդ բարոյական իրավունքը ձեզ, ինչ իրավունք ունեք դուք ասելու՝ մենք սպիտակ ենք, մյուսները սև են։ Սերժ Սարգսյանից և հանրապետականներից ձեզ հաջողվեց այո՛, ժողովրդի գլխավորությամբ ազատվել։ Կարծում եք միայն դրա համար իրավունք պիտի ունենաք ասելու «մեր դեմ խաղ չկա՞» : Ձեզանից հզոր տղաներ են ասել՝ մեր դեմ խաղ չկա․ կեսը չկան, կեսն էլ արդեն քաղաքական աղբամանում են: Բավակա՛ն եղավ, անջրպետ դնեք մեր երկրի միջև, բավական եղավ քաղաքացիական պատերազմ հրահրեք, թույլ չենք տալու: Հեղափոխությունն արել է ժողովորդը, և մի փորձեք ժողովրդին մանիպուլացնել, մի՛ փորձեք, ամոթ է, հանդարտվե՛ք , 5,6 օր է մնացել, սանձե՛ք ձեր զոմբիներին սոցիալական ցանցերում», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։ Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաև այն մասին, որ սոցցանցերում որոշ մարդիկ ջանում են ԲՀԿ-ին կապել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեցիք դուք․ այդքան խիզախություն չունեցաք նրան կալանքի տակ պահելու համար։ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական RP-ը․ Ռոբերտ Քոչարյանին՝ քաղաքականություն վերադարձնելու PR-ը, քաղաքական հարթակ տրամադրելու ամբողջ առաքելությունը ձերն է: 15 տարի շարունակ՝ հայաստանցուն վախեցրել են Ռոբերտ Քոչարյանով, ասելով, որ տեսեք ՝ ԲՀԿ-ի միջոցով գալու է իշխանության: Արդեն 15 տարի ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛ եղել ենք մենք, ԲՀԿ-ն եղել է Գագիկ Ծառուկյանը, եղել են թիմակիցները, ՛ մեր ծրագրերը:Մենք Ռոբերտ Քոչարյանին չտեսանք: Ռոբերտ Քոչարյանը մեզ չի հետաքրքրում: Ռոբերտ Քոչարյանը մեզ համար փակված էջ է: Բայց օգտվելով հեղափոխական էյֆորիայից՝ փորձում են Ռոբերտ Քոչարյանով վախեցնել: Եվ դրա համար իրենց տներում, իրենց շրջապատներում խոսում են ՝ քանի մարդիկ հեղափոխական էյֆորիայի տակ են, արագ պետք է անել ավագանու ընտրություն , հետո պետք է արագ գնանք խորհրադարանական ընտրության , որովհետև էյֆորիան անցնելու է, ու մարդիկ հասկանալու են, որ այս ինչ է կատարվում․ գները բարձրացել են, մարդկանց խնդիրները չեն լուծվել: Հայաստանը կանգնած է արտաքին մարտահրավերի առջև՝ թե՛ Ռուսաստանից , թե՛ եվրոպական երկրներից: Ուզում են անցկացնել այնպիսի թեկնածուի, որը քաղաքի հետ բացարձակ կապ չունի: Ես ասում եմ՝ ի տարբերություն իրենց՝ ես «գաստրալյոր» չեմ, և Երևանի ընտրությունների արդյունքներից կախված ես չեմ որոշելու մնամ Երևանում թե գնամ Պրագայի՝ իմ 6 առանձնատները վայելեմ: Բա այդ որտեղի՞ց ձեզ այդ առանձնատները, որտեղի՞ց, հարց եմ տալիս: Ժողովրդի վարկերը այլասերոլով եք կուտակել: Երբեք չէի խոսի այս մասին, եթե իրենք պարկեշտ քարոզարշավ վարեին, բայց իրենք վարում են ամենակեղտոտ քարոզարշավը: Ողջ պետական ռեսուրսները դրել են ֆեյքերի տակ։ Արդեն հասցրել են ատելության այն դոզային։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերին քննարկելու է Հայաստանի հարցը՝ որպես երկիր, որտեղ մարդու խոսքը վտանգված է», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.