Որևէ մեկը նույնիսկ իր երազում չի կարող տեսնել, որ Գագիկ Ծառուկյանը ցանկանա թալանել, կամ մեկ լումա տանել Երևանի բյուջեից. Նաիրա Զոհրաբյան

Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջակներում քայլերթ իրականացրեց փողոցներում, այնուհետև կազմակերպվեց հանրահավաք Վ. Դավթյանի անվան այգու հարակից տարածքում: Յանիահավաքի ընթացքում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ շատերը եկել են ղեկավարել են Երևանը, որպեսզի հարստանան, շորթեն և թալանեն Երևանի բյուջեն, բայց ԲՀԿ-ի պարագայում այդպես չի լինելու: «Որևէ մեկը, կարծում եմ, նույնիսկ իր երազում չի կարող տեսնել, որ Գագիկ Ծառուկյանը ցանկանա թալանել, կամ մեկ լումա տանել Երևանի բյուջեից, ավելին՝ նա պատրատ է իր սեփական միջոցներից ներդնել Երևանը զարգացնելու, Երևանը էլ ավելի լավը և 21-րդ դարի քաղաք դարձնելու համար»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը: Նա ընդգծեց` Երևանը տարիներ շարունակ թալանվել է , հետևաբար՝ այս պահի դրությամբ Երևանի բյուջեում եղած գումարներով հնարավոր չէ ոտքի կանգնեցնել մեր մայրաքաղաքը, ուստի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներդրումային փաթեթներ է մշակել Երևանում առկա բոլոր խնդիրները լուծելու համար: «Բոլորն էլ գիտեն Երևանի խնդիրների մասին, բայց մենք առաջարկում ենք իրատեսական լուծման ճանապարհներ` իրատեսական գումարներով և ներդրումներով»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.