fbpx
/// Որևէ անգամ գործարքի չեմ գնալու օրենքը խախտողների հետ. Նաիրա Զոհրաբյան

Որևէ անգամ գործարքի չեմ գնալու օրենքը խախտողների հետ. Նաիրա Զոհրաբյան

Երևանի Արաբկիր վարչական շրջանում ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների ն ընդառաջէ քայլերթ իրականացրեց փողոցներում: ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. <<Իմ գործունեությունը տեսնելով` թե՛ Հայաստանի խորհրդարանում, թե՛ եվրոպական կառույցներում դուք կարող եք վստահ լինել, որ որևէ անգամ ես որևէ անգամ գործարքի չեմ գնալու օրենքը խախտողների հետ , որևէ գործարքներ չեն լինելու այն քաղաքապետարանում, որը կղեկավարեմ ես, ավելին՝ ես խոստանում եմ ձեզ, որ Երևանից գողացված կանաչ տարածքները վերադարձվելու են երևանցիներին: Իսկ այն քաղաքապետները , քաղաքային իշխանության այն պաշտոնյաները, ովքեր թույլ են տվել այդ անօրինական գործողությունները , ովքեր թուլ են տվել այդ անօրինական թույլտվությունները, իրենց սեփական միջոցներից կփոխհատուցեն: Ես ձեզ վստահեցնում եմ` նրանք այնքան սեփական միջոցներ ունեն, այնքան են թալանել Երևանի բյուջեն, որ այդ միջոցներից փոխհատուցելու են սեփականատերերի վնասները: Արդեն իսկ մեր իրավաբաններին հանձնարարված է սկսել աուդիտ, գտնել բոլոր անօրինական որոշումները, որ տվել են նախկին բոլոր քաղաքապետները: Ասում են Երևանի բյուջեն սուղ է , ընդամը 80 մլրդ. դրամ, բայց եթե տարիներ շարունակ չգողանային, եթե տարիներ շարունակ թալանով զբաղված չլիներին, վստահեցնում եմ ձեզ` այդ միջոցները գոնե բավարար կլինին առաջնային խնդիրները լուծելու համար>>: Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց` կանայք ավելի հոգատար են, կանայք ավելի պատասխանատու են, կանայք շատ ավելի լավ գիտեն Երևանի խավերի սոցիալական խնդիրները, որովհետև տարիներ շարունակ քաղաքային իշխանությունները ոչինչ չեն արել Երևանի համար: <<Այսօր Երևանը թաղված է մի շարք հիմնախնդիրների մեջ: Այսօր Երևանի հիմնախնդիրները այլևս հնարավեր չէ լուծել ընդամնը, և միայն Երևանի բյուջեով: Երևանին այսօր լրջագույն ներդրումներ են պետք, և այդ ներդրումները բերել է <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունը` միջազգային խոշար ներդրողների հետ համագործակցելով>>,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-09-15T19:41:06+00:00 Սեպտեմբերի 15 19:41|Քաղաքականություն|0 Comments
//
//