Փաշինյանը թաղեց Քոչարյանին

Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Քոչարյանի այն հայտնի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ «գլուխ դնել»: «Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունները ցույց են տալիս նրա քաղաքական ընկալումների ու ըմբռնումների մակարդակը։ Սա իրենց թաղի, քուչի կռիվ չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե, դու կփոշմանես հլը, կտենաս՝ ինչ կլինի»,-լրագրողներին ասել է Փաշինյանն ու հավելել՝ Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի: Լրագրողների հետ ունեցած զրույցում Քոչարյանին քաղաքական դիակի հետ համեմատած վարչապետը, փաստորեն, մեկընդմիշտ վերջակետ է դնում Քոչարյանի թեմային՝ փաստացի հրաժարվելով ճանաչել նույնիսկ  նրա գոյության փաստը: Փաշինյանի խիստ կտրուկ պատասխանը՝ Քոչարյանին, որն, ըստ էության, սիմետրիկ է երկրորդ նախագահի՝ վարչապետի նկատմամբ դրսևորած ակնհայտ ագրեսին պահվածքին ու տրամադրվածությանը, փաստացի տեղի է ունենում Փարիզ կատարած այցից հետո, որին, ինչպես հայտնի է, նախորդել էր Պուտինի հետ հանդիպումը: Կարելի՞ է, արդյոք, եզրակացնել, որ Փաշինյանի խոսքերում այս կամ այն կերպ արտացոլվել են աշխարհաքաղաքական կենտրոններում ներկայումս Քոչարյանի քաղաքական ճակատագրի մասին առկա պատկերացումները, կարելի՞ է, արդյոք, ասել, որ ասենք նույն Մակրոնի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակն, ու այդ քննարկման արդյունքում Փաշինյանին պարզ է դարձել, որ Քոչարյանն իսկապես քաղաքական դիակի է վերածվել՝ չվայելելով աշխարհաքաղաքական կենտրոնների համակրանքը: Հավանական է: Համենայն դեպս՝ ակնհայտ է, որ եթե առնվազն Եվրոպայից Փաշինյանին ուղղված լինեին համապատասխան ազդակներ, ապա վերջինս նման կտրուկ կերպով չէր արտահայտվի Քոչարյանի հասցեին ու նրան  չէր հիշեցնի, թե ինչ մասշտաբներ է ենթադրում մեծ քաղաքականությունը. Փաշինյանի առաջ Ֆրանսիան, որի ազդեցությունը Հայաստանի վրա հսկայական է,  նույնպես կանաչ լույս է վառել Փաշինյանի առաջ՝ ցանկանալով ՀՀ ղեկավարի դերում տեսնել նրան կամ այն ուժին, ում թիկունքին ժողովուրդն է, ով լեգիտիմ է ու լիազորված է անմիջապես ժողովրդից: Իսկ այս ամենը կարող է նշանակել մեկ բան՝ հակահեղափոխության եթե ոչ վերջնական տապալում, ապա առնվազը ցնցող հարված՝ դրան: Աշխարհը հետզհետե գալիս է այն պարզ համոզման, որ  անիմաստ է դեմ դուրս գալ մի ողջ ժողովրդի. հայերն ընտրել են իրենց առաջնորդին, ու հիմա բոլորը պետք է հաշվի նստեն կայացած իրողության հետ: Վերադարձ անցյալին չի լինելու: Norlur.am          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.