Ամուլսարի հարցը կարծես հանգուցալուծվում է. ի՞նչ է ասել Փաշինյանը Փարիզում

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության հաղորդագրությունից, հանդիպել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին: Հանդիպմանը քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու հնարավոր ճանապարհները: Փաշինյանն ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա: Վարչապետը կարևորել է նաև Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի և ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը: Ինչպես հայտնի է, արդեն բավական տևական ժամանակ է, իսկ ավելի կոնկրետ՝ շուրջ 5 ամիս է, ինչ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը չի հանգուցալուծվում: Իսկ նման անբնական իրավիճակի պատճառն, ինչպես հայտնի է, բնապահպանության քողի ներքո ստի ու կեղծիքի միջոցով սեփական բիզնես պլաններն առաջ մղողների ցինիկ պահվածքն է, ովքեր, հետապնդելով ընդամենը գրպանային շահեր, փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանը կործանվում է: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տերերի ականջներն են, որ այս ամենի հետևում երևում են: Այս իմաստով պետք է արձանագրել, որ նախքան «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի տնօրենների խորհրդի նախագահների հետ հանդիպումը, Փաշինյանը նախաձեռնել էր ստուգումներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ այդպիսով, ըստ էության, համապպատասխան ազդակ հղելով համապատասխաններին ու փորձելով հավասար դաշտ ստեղծել բոլորի համար՝ հավասարության սկզբունքի վրա հիմնված: Հիմա, փաստորեն, Փաշինյանը Փարիզում հայտարարում է, որ կառավարությունը կարևորում է «Լիդիան Արմենիա»-ի ու ազդակիր համայնքների միջև համագործակցությունն՝ այդպսիսով փաստացի գնահատելով «Լիդիան Արմենիա»-ի գործադրած ջանքերը համայքների զարգացումը խրախուսելու, այն արագացնելու  հարցում: Ինչ վերբերում է Փաշինյանի հայտարարությանը՝ Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգությանը վերաբերող, ապա պետք է արձանագրել, որ «Լիդիան Արմենիա» ընկերության համար այս խնդիրները մշտապես առաջնային են եղել ու են. ընկերությունը, պահպանելով բնապահպանական բոլոր նորմատիվները, բազմաթիվ անգամ երաշխավորել է՝ Հայաստանի բնական հարստությունները որևիցե կերպ չեն կարող վտանգի տակ հայտնվել, որևիցե քայլ, որն իսկապես կվնասի Հայաստանի բնությանը, ընկերությունն երբեք չի անի՝ շատ լավ գիտակցելով պատասխանատվության այն  ծավալը, որ վերցրել է ընկերությունը՝ Ամուլսարի հանքավայրը շահագործելու առաջին իսկ րոպեից սկսած: Բոլոր դեպքերում Փաշինյանի՝ Փարիզում «Լիդիան Ինթրնեյշնլ»-ի ղեկավարների հետ ունեցած հանդիպումը մեծ հույսեր է ներշնչում, որ այս կնճռոտ հարցի լուծումն իրեն երկար սպասեցնել չի տա. խոչընդոտներն արհեստածին են ու հիմնազուրկ և չեն կարող պատճառ դառնալ ոչ միայն Հայաստանի տնտեսության հետմղման, այլև երկրի միջազգային վարկի անկման: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.