Տհաճ ազդանշան՝ Փաշինյանին. ի՞նչ է ակնկալում Արևմուտքը նոր Հայաստանից

Վարչապետ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի նախօրեին New Europe պարբերականում տեղ էր գտել Հայաստանի մասին մի  վերլուծություն (հոդվածի հայերեն տարբերակն՝ այստեղ), որն կարելի է գնահատել բացառապես որպես «դեղին քարտ»՝ Փաշինյանին  Ֆրանսիա կատարած այցի ֆոնին: Հոդվածագիրն ակնհայտորեն նպատակամիտված կերպով  հանդես է եկել Քոչարյանի պաշտպանությամբ՝ որպես հետհեղափոխական Հայստանում տիրող իրավիճակի հիմնական ցուցիչ համարելով վերջին աղմկահարույց դեպքերը. իբր Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ոչ թե  դրականորեն, այլ բացասաբար է ազդել երկրում ժողովրդվարական արժեքների արմատավորման վրա: Անկասկած, սխալ կլինի պնդելը, որ արևմտյան պարբերականներից մեկի կողմից նմանօրինակ բովանդակությամբ վերլուծությունը կարող է հավակնել՝ արտացոլելու ՀՀ վերաբերյալ արևմտյան շրջանակներում տիրող  տրամադրությունների ողջ գունապնակը, նամանավանդ որ հոդվածում ակնհայտորեն նկատվում է Քոչարյանին ամեն գնով պաշտպանելու կամ արդարացնելու ցանություն (այնպիսի տպավարություն է՝ ասես հեղինակը պատվեր է կատարում), սակայն միանշանակ է նաև այն, որ ցանկության դեպքում որոշ շրջանակներ կարող են   փորձել «ձվի մեջ մազ գտնել» ու այն իբր մտցնել հեղափոխական իշխանությունների աչքն՝ ելնելով բացառապես սեփական շահերից՝ իհարկե. նախ՝ աշխարհում որևիցե ուժային կենտրոնի ձեռնտու չէ բացարձակ անկախ ու անխոցելի Հայաստանի գոյությունը, քանի որ դրանով  նվազում է մեր երկրի վրա ճնշում բանեցնելու հնարավորոթյունն, ապա՝ կարևոր է նաև հասկանալ, որ առայժմ  դրսում շատերը հակված են պատճառներ փնտրել՝ հիմնավորելու համար նոր  Հայաստանի նկատմամբ դրսևորվող սառնասրտությունը. չկան ներդրումներ,  բացակայում է  ՀՀ նոր իշխանությունների հետ առավել մտերիմ հարաբերություններ կառուցելու ցանկությունը և այլն: Հաշվի առնելով Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի հիմնական ենթատեքստը, որն, անկասկած, առաջին հերթին աշխարհատնտեսական բնույթի է, պետք է ենթադրել, որ արևմտյան որոշակի շրջանակների կողմից փորձ է արվում՝ Հայաստանին հասկացնելու, որ չարժե ներդրումների ակնկալիքներ ունենալ. իբր Հայաստանը դեռ չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին և հետևաբար՝ չի կարող վայելել լայն վստահություն: Մյուս կողմից, իհարկե, չի բացառվում մեկ այլ տարբերակ նույնպես, որը կարող է լույս սփռել նմանօրինակ նեգատիվ ազդանշանի իրական պատճառների վրա: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանում գործունեություն ծավալող արևմտյան հսկա ընկերոթյուններից մի քանիսի շուրջ ստեղծված բավական անախորժ իրավիճակին. մի կողմից «Լիդիան Արմենիան» է կանգնած սեփական ներդրումներն ամեն գնով պաշպանելու, Հայաստանում գործելու իրավունք ձեռք բերելու խնդրի առաջ, մյուս կողմից՝ տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել նաև ֆրանսիական «Վեոլիան»՝ փաստացի ներքաշվելով կոռուպցիոն սկանդալի մեջ: Հնարավոր է՝  նմանօրինակ քայլերով ոմանք փորձում են որոշակի ուղերձ հղել Փաշինյանին՝ հույսով հասնելու նոր կառավարության հետ փոխըմբռնման: Ինչ էլ լինի, մեկ բան մնում է անվիճելի. առանց արևմտյան կապիտալի պաշտպանվածության մասին վկայող հստակ փաստարկների ու նոր իշխանությունների կողմից  այդ ուղղույթմաբ կատարվելիք վճռական քայլերի արևմտյան երկրներից ոչ ոք չի  գալու ու Հայստանում ներդրումներ չի անելու: Կառավարության առաջնային խնդիրն այսօր վստահելի ու խաղի հասկանալի կանոններով առաջնոդրվող գործընկերոջ իմիջի ստեղծումն է, առանց որի  որևիցե կապիտալաներդրող չի շտապելու բիզնես սկսել Հայաստանում նույնիսկ այն դեպքում, եթե պոտենցիալ ներդրողը հայկական ծագում ունի: Փողն ազգային իդենտիֆիկացիայի չի ենթարկվում՝ սա փաստ է: Norlur.am              
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.