ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Նորք Մարաշ վարչական շրջանում

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ` մեկնարկեց քարոզարշավի հերթական օրը։ Ընդգծենք, որ ԲՀԿ-ն այսօր քարոզարշավն իրականացնում է Նորք Մարաշ վարչական շրջանում։ Քարոզարշավը մեկնարկեց սուրբ Մարիամ Աստվածածաին եկեղեցու բակից։Այս պահին ԲՀԿ-ականները քայլերթ են իրականացնում փողոցներում, երևանցիների հորդորելով իրենց վստահության քվեն տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Իր խոսքում Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց. «Սա Երևանի ավագանու ընտրությունն է և ոչ թե սևերի կամ սպիտակների պայքար: Սա դուխովի և անդուխի պայքար չէ»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.