fbpx
/// Քարոզարշավի ընթացքում շենգավիթցիներից մեկը աջակցություն խնդրեց Նաիրա Զոհրաբյանից

Քարոզարշավի ընթացքում շենգավիթցիներից մեկը աջակցություն խնդրեց Նաիրա Զոհրաբյանից

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է իր նախընտրական քարոզարշավը: ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը շենգավիթցիներին կոչ արեց միանալ իրենց քայլերթին և իրենց վստահության քվեն տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը : «Բարգավաճ Հայաստանն այն կուսակցությունն է , որը երբեք սուտ խոստումներ չի տվել ձեզ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը : Քայլերթի ընթացքում քաղաքացիներից մեկը մոտեցավ Նաիրա Զոհրաբյանին և խնդրեց, որ տիկին Զոհրաբյանը մոտենա և տեսնի , որտեղ, ինչ ահավոր են ապրում: Նաիրա Զոհարբյանը մտավ քաղաքացու բնակության վայրը, իր աչքով տեսավ այդ վատթարագույն պայմանները և խոստացավ, որ որպես պատգամաոր` ամեն ինչ կանի քաղաքացուն օգնելու համար: Նաիրա Զոհրաբյանը խոստացավ նաև դիմել քաղաքային իշխանություններին այս խնդիրը կարգավորելու համար: Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քայլերթը` երևանցիներին կոչ անելով միանալ իրենց և իրենց վստահության քվեն տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-09-13T18:33:38+00:00 Սեպտեմբերի 13 18:32|Քաղաքականություն|0 Comments
//
//