Երևանը պետք է դարձնել եվրոպական մշակույթի և զբոսաշրջության կենտրոններից մեկը. Նաիրա Զոհրաբյան

Այսօր նախընտրական քարոզարշավի ընթացքում Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը նշեց' ԲՀԿ-ն առաջարկում է ներդրումային ծրագրեր` Երևանի բարեկարգման համար: <<Ինվետիցիաների հետ կապված` մենք խնդիրներ չունենք, ավելին` մենք ունենք հստակ պայմանավորվածություններ հստակ ներդրողների հետ: Հոլանդական կազմակերպության հետ ունենք հստակ պայմանավորվածություն` Երևանում ամբողջ աղբահանության գործընթացը կազմակերպելու և աղբի վերամշակման գործարան կառուցելու համար: Ամբողջ ներդրումային գործընթացը պատրաստ է: Ովքեր ցանկություն ունեն, կարող եմ ներդրումային օրինակի մեկ փաթեթ տալ իրենք ծանոթանան: Մի չինական կազմակերպության հետ ունենք պայմանավորվածություն էկոտրանսպորտի լուրջ, մեծ պրոյեկտ է իրականացրել նաև Չիանաստանում և Ֆրանսիայում: ՛՛ԲիԱյԴի՛՛ կազմակերպության հետ ունենք հստակ ներդրումային փաթեթի պայմանավորվածություն>>,- նշեց Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս ընդգծեց' փաթեթը պատրաստ է , և մնում է այն միայն իրագործել: <<Ես կարծում եմ, որ սեպտեմբերի 24-ից հետո , եթե ունենանք հնարավորություն, անպայման այդ պրոյեկտը կյանքի կկոչվի: Կորեական մեկ այլ կազմակերպության հետ կա հստակ պայմանավորվածություն վերելակային ամբողջ տնտեսությունը Երևանում վերականգնելու, որովեհետև Երևանում այսօր շահագործվում է 4739 վերելակ, որոնց զգալի մասը արդեն իր կյանքը ապրել է: Վերելակի կյանքի տևողությունը 20-25 տարի է: Մենք ունենաք վերելակներ երեսուն-քառասուն, անգամ մինչև վաթսուն տարի շահագործվող: Եվ պատահական չէ, որ ես դրանք անվանում եմ <<մահվան վերելակներ>>: 2018 թվականի հունիսի 10-ին ընդամենը 1352 վերելակ է անցել փորձաքննություն, 38-ն արդեն ստացել է բացասական եզրակացություն և դրանց գործունեությունը կասեցվել է , մնացյալը ընթացքի մեջ է: Մենք շատ մեծ պրոյեկտ ունենք սոցիալական բնակարանաշինությանը վերաբերող, որը ես մեր ամենաառանցքային կետերից մեկն եմ համարում , որովհետև այսօր բնակարան ձեռք բերելը, ընդունեք՝ միայն ունևոր խավի արտոնությունն է: Այն ծրագիրը որը մենք ներկայացնում ենք, ենթադրում է առանց որևէ կանխավճարի՝ այսինքն կանխավճար չի լինելու: Այսինքն` լինելու է սոցիալական ամենացածր խավի համար ևս: Երեսուն տարով վարկավորվելու է ցածր տոկոսադրույքներով: Ամբողջ պրոյեկտը կա, հաշվարկված է , և մեր տնտեսագետների մոտավոր հաշվարկներով 60-67քմ բնակարանը , 30 տարի առանց կանխավճարի կարող են ձեռք բերել 20-22 հազար դոլլարով: Կարծում եմ` սա հնարավոր է: Աշխատող ընտանիքի համար ամսական 70 հազար դրամր ընդամենը վճարել տոկոսադրույքները և վարկերը , դա հնարավոր տարբերակ է : Քանի որ մեզ համար Երևանը շատ կարևոր է: Երևանը պետք է դարձնել եվրոպական մշակույթի և զբոսաշրջության կենտրոններից մեկը : Մենք ունենք շատ մեծ պրոյեկտ` Երևանի պատմամշակութային դեմքը վերականգնելու, ճոպանուղիների քաղաք դարձնելու համար: Դրա ներդրողը ևս կա: Մարոկկոից կա ներդրող, որը պատրաստ է դա անել, վերականգնել այն, ինչ մնացել է, այն ինչ նախկին քաղաքային իշխանությունները գերակա շահ անվան տակ չեն զավթել, չեն վաճառել, չեն թալանել չեն տվել իրենց անձնական օլիգարխներին>>,- նշեց Զոհրաբյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.