Ռուսաստանին՝ ոչ մի այլընտրանք. Փաշինյանը որոշել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ Հայաստանի Հանրապետությունը Սիրիայի Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն կիրականացնի, որի հիմնական նպատակը Հալեպի և ընդհանրապես Սիրիայի հայ համայնքին աջակցելն է լինելու. Հայաստանն իրականացնելու է բժշկական և հումանիտար ականազերծման առաքելություն։ Հիշեցնենք, որ այս ամենի մասին առաջին անգամ Փաշինյանն էր խոսել օգոստոսի 17-ի հանրահավաքում՝ ակնարկելով Ռուսաստանի հետ «աննախադեպ հումանիտար համագործակցություն» սկսելու մասին, որից հետո մոմուլում տարածվել էին տեղեկություններ այդ համագործակցության բնույթի վերաբերյալ, հայտնի էին դարձել ենթադրելի մանրամասներ: Հիմա, փաստորեն, կարելի է արձանագրել, որ մամուլում տեղ գտած տեղեկությունները պաշտոնապես հաստատվել են, ու Հայաստանը շուտով մտնելու է Սիրիա՝ բացառապես խաղաղասիրական նպատակներով՝ իհարկե: Հայաստանի՝ Ռուսաստանին փաստացի աջակցություն ցույց տալը սիրիական պատերազմում, իհարկե, հասկանալի  քայլ է՝ հաշվի առնելով հատկապես հայ-ռուսական հարաբերոթունների ներկա բնույթն, երբ ՀՀ իշխանություններն ակնհայտորեն ուղիներ են որոնում՝ Մոսկվայի հետ կառուցողական դիալոգ վարելու, մեզ համար չափազանց զգայուն այս ժամանակներում այդ երկրի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը չփչացնելու համար: Ավելին՝ քայլն այդ ընկալելի է նաև այն առումով, որ Սիրիան, հայտնի փաստ է, Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող հայկական սփյուռքի կարևոր օջախներից է (համենայն դեպս՝ երկար տասնամյակներ ի վեր այդպիսին հանդիսացել է), ու Հայաստնի մարդասիրական առաքելությունն, անկասկած, միանշանակորեն ողջունելի կարող է համարվել ու արդարացված: Սակայն այս ամենով հանդերձ պետք է արձանագրել, որ մարդասիրական առաքելությունը կարող է նաև իր մեջ հսկայական վտանգներ պարունակել՝  սկսած Հայաստանի՝ ահաբեկչական, ծայրահեղական  խմբերի ուշադրության կենտորնում հայտնվելու վտանգից, մինչև Արևմուտքի կողմից հնչեցվելիք հնարավոր բացասական արձագանքներ: Բանն այն է, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում Արևմուտքի կողմից ընկալվում են բավական բացասականորեն. այսօր հենց Սիրիան է դարձել խոշորագույն աշխահաքաղաքական կենտրոնների բախման կետ, ուր հարաբերություններ են պարզում աշխարհի գերհզորները՝ թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային գերտերությունները: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի ներգրավվումը Սիրիական գործողություններին կարող է խիստ բացասական արձագանքներ գտնել Արևմուտքի կողմից՝ վերջնարդյունքում հանգեցնելով Հայաստան-Արևմուտք հարաբերությունների սառեցման: Բացի այդ՝ հայաստանի այդ քայլը կարող է բացասական հետևանքներ ունենալ նաև արցախյան հակամարտության վրա, քանի որ Արևմուտքը կարող է այլևս հրաժարվել զսպիչ գործոն հանդիսանալուց Ալիևի համար ու որոշակի քարտ-բլանշ տրամադրել նրան՝ Թուրքիայի հետ միասին: Ճիշտ է՝ ավելի հավանական է այն, որ վերջնական որոշում կայացնելիս Հայաստանի իշխանությունները համապատասխան կոնսուլտացիաների արդյունքում ճշգրտորեն հաշվարկել ու գնահատել են հնարավոր վտանգներն ու համարել դրանք ոչ էական կամ վիրտուալ, սակայն բոլոր դեպքերում միանշանակ է, որ աշխարհում ստեղծված բարդագույն ու գերզգայուն այս իրավիճակում Հայաստանի համար շատ ավելի նախընտրելի կլիներ կրակից հեռու մնալը՝ բառի թե՛ ուղիղ, թե՛ անուղղակի իմաստներով: Հայկական մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Փաշինյան- Թրամփ հանդիպում չի լինելու: Պետք է արձանագրել, որ այդ հանդիպման անհավանականության մասին խոսք էր գնում դեռ շաբաթներ առաջ, ու հիմա, փաստորեն, հաստատվում են  այդ տեղեկությունները: Կարելի՞ է, արդյոք, սա համարել վտանգավոր ազդանշան մեր երկրի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի առումով: Իհարկե. ակնհյատ է՝ Թրափի վարչակարգը կարծես մտադիր չէ մեծ կարևորություն տալ Հայաստանի հետ հարաբերություններին՝ չնայած հայկական կողմի ջանքերին՝ այդ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու: Ամենայն հավանականությամբ՝ նման  տհաճ իրավիճակն այսուհետ չի բացառվելու նաև արևմտյան մյուս երկրների հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունները: Մյուս կողմից, իհակե, Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում, երբ Անդրկովկասում ռուսական ազդեցությունը կրկին բարձրանում է, Փաշինյանի որոշումը միանգամայն ընկալելի ու նույնիսկ ողջունելի պետք է համարել, քանի որ առնվազն անվտանգային առումով Հայասատանն այժմ Մոսկվային այլընտրաք պարզապես չունի, ու որքան էլ արևմտյան երկրները փորձեն իրենք իրենց մատուցել որպես իրական այլընտրանք, փաստ է, որ նրանք բացի փող տալուց Հայաստանին ուրիշ ոչինչ չեն կարող տալ, չեն կարող ու չեն էլ ուզում մտնել անվտանգային ոլորտ՝ շատ լավ հասկանալով այն ռիսկերը, որոնց կարող են երնթարկվել արևմտյան շահերը նման քայլի գնալիս: Եվ ուրեմն՝ մնում է Պուտինի հետ ամեն գնով լեզու գտնելու ճանապարհը, որով էլ Փաշինյանը որոշել է ընթանալ: Norlur.am          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.