fbpx
/// Փաշինյանը հալածեց Ալիևին. Պուտինը համաձայն է

Փաշինյանը հալածեց Ալիևին. Պուտինը համաձայն է

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայել Ժանի հետ համատեղ մամուլի ասուլիսում  արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ շատ շուտով կայանալու է իր հանդիպումն Էլմար Մամեդյարովի հետ՝ միաժամանակ հայտնելով լրագրղոներին, որ Ադբեջանի ԱԳՆ ղեկավաի հետ հանդիպումը դեռևս գտնվում է համաձայնեցման փուլում: «Մենք արտահայտել ենք մեր հավատարմությունը խաղաղ բանակցությունների գործընթացին: Հուլիսին հանդիպում եղավ Բրյուսելում, գործընթացը շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերվեց, կազմակերպելու հաջորդ հանդիպումը: Այդ հանդիպումը տեղի է ունենալու շատ շուտով: Համաձայնեցված ձևով կխոսենք այդ մասին»,-հայտարարել է Մնացականյանը:

Այն, որ հանդիպման մասին հայկական կողմը խոսում է միայն օրերս տեղի ունեցած Փաշինյան-Պուտին բաակցություններից հետո, բոլորովին պատահական չէ: Գլխաոր հարցն այստեղ, թերևս, այն է, թե ինչ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մոսկվայի ու Երևանի միջև երկու երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում. ակնհայտ է, որ Պուտին-Ալիև ու Փաշինյան-Պուտին հանդիպումների արդյուքում ձեռք բերված պայմանավորվածություններն են լինելու այն հիմքը, որոն ընկած է լինելու երկու երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպման ու անցկացվելիք բանակցություններում:

Փաշինյանի՝ ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում բավական հստակ ակնարկներ կան այն մասին, թե Արցախի շուրջ ինչ բովանդակության բանակցւթյուններ են ընթացել Պուտի ու Փաշինյանի միջև: ՀՀ վարչապետի հարցազրույցի՝ Արցախի խնդրին վերաբերող հատվածից պարզ է դառնում, որ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերն ու է՛լ ավելի է հակված Արցախը բանակցային պրոցես վերադարձնելուն:

Այսպես՝ լրագրողի այն նկատառմանը, թե յոթ շրջանների վերադարձի մասին վաղուց է խոսվում, սակայն պրոցեսն այդպես էլ տեղից չի շարժվում, Փաշինյանը արձագանքել է շատ հետաքրքրական ու միևնույն ժամանակ կտրուկ կերպով՝ հայտարաելով. «Հիմա կա Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունը, որի համաձայն՝ այդ շրջանները համարվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի մաս»: Միևնույն ժամանակ արցախյան հարցում իրական տեղաշարժ գրանցելու համար Փաշինյանը կարևոր պայման է հռչակել Արցախի՝ բանակցություններին միանալը:  «Ես Հայաստանի վարչապետն եմ և պատրաստ եմ մասնակցել բանակցություններին Հայաստանի անունից։ Սակայն ես չեմ կարող խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձեւավորման գործընթացներին։ Իրենք իրենց իշխանությունն ունեն, իրենց կառավարություն, իրենց նախագահը։ Ղարաբաղը պետք է ներկայացնի օրինակարգ ներկայացուցիչը, ով ունի իրավունք այդ ժողովրդին ներկայացնելու։ Սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից։ Մենք պատրաստ ենք դրան ցանկացած պահի, սակայն Ղարաբաղի ներկայացուցիչը ներկայացնի Ղարաբաղը»,-հայտարարել է Փաշինյանը՝ միևնույն ժամանակ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ քաղաքականության ու հռետորաբանության պայմաններում չեն կարող կառուցողական բանակցություններ լինել։

Հարց է առաջանում՝ այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ կարելի է ակնկալել Մամեդյարով-Զոհրաբյան առաջիկա հանդիպումից: Պատասխանը, թերևս, մեկն է՝ որևիցե էական առաջընթաց այդ բանակցությունները չեն ենթադրում. Փաշինյանն այժմ ստեղծել է մի իրավիճակ, երբ փաստի առաջ են կանգնած բոլոր նրանք, ովքեր հույս ունեին Հայաստանի զիջողականության հաշվին ինչ-ինչ դիվիդենտներ քաղել: Ակնհայտ է, որ Փաշինյանը չի պատրաստվում ընդամենը խաղաղութան դիմաց տարածքներ վերադարձնել, ինչը, փաստորեն, միանգամայն նոր իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում: Միևնույն ժամանակ կարևորն այն է, որ Փաշինյանի կարծր հայտարարությունները հնչում են Պուտինի հետ հանդիպումից անմիջաես  հետո, ինչը թույլ է տաիս եզրակացնելու, որ Մոսկվան նույնպես առանձնապես դեմ չէ բանակցություններում Հայաստանի դիրքերի հզորացմանն ու չի պատրաստվում  ի սեր Ալիևի ճնշումներ բանեցնել Երևանի վրա այն պարագայում, երբ դրա հնարավորույունները չափազանց սուղ են՝ պայմանավորված բոլորին հայտնի իրողություններով: Ընդ որում՝ կարևոր է հասկանալ, որ Փաշինյանի հայտարարություններում արտացոլվել է ոչ միայն Մոսկվայի դիրքորոշումն, այլև Արևմոտքի, որի ամենավառ նեկայացուցիչներից Անգելա Մերկելն, ինչպես հայտնի է, ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր գտնվում Անրդկովկասում:

Միով բանիվ՝ աշխարհն այժմ  փորձում է Ադրբեջանին խաղաղություն պարտադրել, որի լավագույն ճանապարհը Հայաստանի դիրքերի հզորացումն է. Անդրկովկասն առայժմ փորձում են զերծ պահել գլոբալ աշխարհաքաղաքական բախումների կիզակետ դառալու տխուր  հեռանկարից՝ որքան հնարավոր է երկար:

Norlur.am

 

 

 

 

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-09-11T15:48:32+00:00 Սեպտեմբերի 11 15:48|Մեկնաբանություն|0 Comments
//
//